Շիրակի մարզպետ
Գյումրիում մեկնարկել է նոր ծննդատան հիմնարկեքի արարողությունը
Գյումրիում մեկնարկել է «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բարերար Վարտան Սիրմակեսը և պաշտոնարար այլ անձինք: Ծննդատան կառուցումը կնպաստի Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրներն այդ ոլորտում: Նշենք, որ ծննդատուն կառուցելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է…
Մարդասիրական օգնություն՝ Շիրակում կարկուտից առավել տուժած ընտանիքներին
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հուլիսի 23-ին հյուրընկալվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում, որտեղ նրան ընդունեցին նախագահ Մխիթար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ Ինչպես տեղեկացնում են Հայկական կարմիր խաչի ընկերությունից, հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետը տեղեկացվեց, որ Շիրակի մարզում այս տարի հունիսի 24-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 960 ընտանիք՝ ընդհանուր…
Այցելություն ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» հյուսիսային տարածաշրջանային կենտրոն
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը այցելել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» հյուսիսային տարածաշրջանային կենտրոն: Պատասխանատուների հետ կայացած հանդիպման ժամանակ մարզպետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը, անցած տարիների ձեռքբերումներն ու կատարված աշխատանքները, այնուհետև Տիգրան Պետրոսյանը շրջել է կենտրոնում զրուցել ու ծանոթացել կատարվող դիտարկումներին, սեյսմիկ ռիսկին վերաբերող աշխատանքներին, կառույցի մասնագետների կողմից գործարկվող սարքավորումներին: «Ձեր գործունեությունը իրապես անչափ կարևոր…
Արմեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (OICE) գործարարների խմբի հետ, քննարկել Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները: Այնուհետև իտալացի գործարարների, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում զարգացման ծրագրեր իրականացնող տեղական կազմակերպությունների…
Սպանդարյանում վերաբացվել է Համլետ Մխիթարյանի անվամբ ֆուտբոլային մարզադաշտը
Հունիսի 2-ին Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում բացվեց Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անվամբ ֆուտբոլային մարզադաշտ: Մարզադաշտի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի հավաքականի ավագ և գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` քրոջ` Մոնիկա Մխիթարյանի և մոր` Մարինա Թաշչյանի հետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Համայնքի ղեկավար Ավետիք…
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին
Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ ուղեկցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունն է բերել մարզպետին նշանակման առիթով: Հանդիպման ընթացքում խոսվել է 1988 թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման…
Գյումրիում մեկնարկեց Եվրամիության երիտասարդական նոր ծրագիրը
Այսօր Գյումրիում ազդարարվել է «EU at LOFT in Gyumri» երիտասարդական ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել և ներգրավել գյումրեցի երիտասարդներին և ավելի իրազեկելու եվրոպական միության անդամ երկրների մշակույթին: Ծրագրի հանդիսավոր բացման միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու երիտասարդներ: «EU at…
Շիրակի և Տավուշի մարզպետներին կազատեն պաշտոններից
Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերի շարքում ընդգրկված են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին և Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին պաշտոնից ազատելու հարցերը, տեղեկանում ենք Կառավարության կայքից:









