ոստիկանություն
Շների վրա կրակողները հայտնաբերվել են
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.55-ին, ոստիկանություն է զանգահարել Կուրղինյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ նախորդ օրը ցերեկը Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկացրել փողոցային երկու շուն: Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարել է Դավիթաշենի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքների շնորհիվ…
Հանդիպում ոստիկանությունում՝ ԵԱՀԿ պատվիրակության և ԵՄ գրասենյակի ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Երևանում գտնվող ԵԱՀԿ պատվիրակության և Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության և արդարադատության նախախարության ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին` ոստիկանության շտաբի պետը կարևորեց ԵԱՀԿ և Եվրոպական միության հետ ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը` հույս հայտնելով, որ համագործակցությունն ավելի կամրապնդվի ու կզարգանա: Արմեն…
Բացահայտվել են մեքենաների կողային հայելիների գողության դեպքեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբեր ամսվա տարբեր օրերի ոստիկանության Էրեբունու և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում մեքենաների կողային հայելիների գողության վերաբերյալ մի քանի ահազանգ էր հնչել։ Թիրախը տարբեր մակնիշի մեքենաներ էին։ Էրեբունու և Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները համատեղ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունները կատարել է նույն անձը։ Շուտով հայտնի դարձավ նրա ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երևանի բնակիչ, 36-ամյա տղամարդը նոյեմբերի 12-ին հայտնաբերվեց…
Պետական-հասարակական ունեցվածքի գողությունը բացահայտվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Արենի և Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող ու Արենի համայնքին պատկանող խողովակները։ Հափշտակել էին տարբեր տրամաչափի մի քանի հարյուր մետր խողովակ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքին պատճառվել է 2 միլիոն դրամից ավելի վնաս։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած օպերատիվ…
Արման Սարգսյանը ներկայացրել է Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների նորանշանակ պետերին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 12-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանին։ Տիգրան Կարապետյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում զբաղեցրել է պատասխանատու տարբեր պաշտոններ, իսկ մինչ այս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն էր։ Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին…
Վրաերթի ենթարկված հեծանվորդը տեղում մահացել է
Նոյեմբերի 12-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված հեծանվորդի, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
40-ամյա տղամարդը մահացել էր ներքին արնահոսության հետևանքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հունիսի 4-ին հորեղբորորդու Տաշիր քաղաքում գտնվող տանը մահացել էր 40-ամյա մի տղամարդ, որն ապրում էր Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։ Դատաբժշկական փորձաքննությամբ պարզ դարձավ, որ մահը վրա էր հասել ներքին արնահոսության հետևանքով, իսկ ներքին արնահոսությունը՝ հարվածներ ստանալու։ Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 40-ամյա տղամարդը մահանալու նախորդ օրը հորեղբորորդու…
Թունավորում Սարուխանում
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Սարուխան գյուղի 3 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի արտանետած շմոլ գազից: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում են…
Ասկերանի բնակիչը Ձիով պայթել է ականի վրա
Նոյեմբերի 9-ին ժամը 17:45-ին Ստեփանակերտի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 16:20-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Օ.-ն ձախ սրունքի շրջանի հյուսվածքների բազմաբեկորային վնասվածքով, աջ սրունքթաթային հոդի շրջանի բեկորային վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Օ.-ն նշված վնասվածքը ստացել…
Ոստիկանները տնից 4 կգ մարիխուանա հայտնաբերեցին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ իրավապահ տարբեր կառույցների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս բացահայտվեց հերթական դեպքը: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը: Խուզարկության ընթացքում տնից…
Դեղատան վրա ավազակային հարձակման դեպքը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 9-ին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու։ Հոկտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23․45-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի դեղատներից մեկն է մտել մի տղամարդ, աշխատակցուհուն դանակով սպառնացել ու հափշտակել դրամարկղի գումարը։ Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։…
Պարզվեց, որ բերման ենթարկվածը գողություններ է կատարել մոտ 1 տասնյակ մեքենաներից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 8-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Գառնիի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սիլիկյան փողոցից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկեցին 34-ամյա մի տղամարդու։ Կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, փորձել է գողանալ Աբովյանի Երիտասարդական փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի գազի բալոնը, բայց ինչ-ինչ հանգամանքներից…
Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր Տավուշում, Լոռիում և Սյունիքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություններ։ Նոյեմբերի 9-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, հերթական ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել։ Նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են Իջևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու վարած «Զիլ»-ը, որը բարձված էր մոտ 5 խորանարդ մետր փայտնայութով։ Նույն օրը Տավուշի…















