ոստիկանություն

  • Ճանապարհային ոստիկանի սպանության համար հետախուզվողը արտահանձնվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ճանապարհային ոստիկանի սպանության համար հետախուզվողը արտահանձնվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվայից Երևան տեղափոխվեց Վաղարշապատում հաշվառված 48-ամյա մի տղամարդ։ Նա 2001 թվականից հետախուզվում էր սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հետևողական աշխատանքի արդյունքում նախորդ տարվա սեպտեմբերին ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ առանձնապես ծանր…

  • Ամռանը անձնագրային բաժինները կաշխատեն նաև շաբաթ օրերին

    Ամռանը անձնագրային բաժինները կաշխատեն նաև շաբաթ օրերին

    Ամառային հանգստյան ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին նույնպես մատուցելու են ծառայություններ, առավոտյան 10.00-ից մինչև 17.00։ Ընդմիջման ժամերը 13.00-14.00։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

  • Արարատի մարզում գնացքը հարվածել է քաղաքացու. նա մահացել է

    Արարատի մարզում գնացքը հարվածել է քաղաքացու. նա մահացել է

    Հուլիսի 20-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Ոստան գյուղի երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է մի քաղաքացու, որը մահացել է: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 00.35-ի սահմաններում գնացքով վրաերթի է ենթարկվել Մրգավան գյուղի բնակիչ, 62-ամյա Էդիկ Ավագյանը և տեղում մահացել: Հանգամանքները պարզվում են: Արարատի մարզային քննչական վարչությունում…

  • Շիրակում աղջիկը պահվել է գոմում և թրաֆիքինգի ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Եթե ձեն հանեք, սաղիդ կսատկացնեմ․ ինչպես է Մանվել Գրիգորյանը կոծկել մարդասպանության գործը

    Եթե ձեն հանեք, սաղիդ կսատկացնեմ․ ինչպես է Մանվել Գրիգորյանը կոծկել մարդասպանության գործը

    Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Զինվորական դատախազության բողոքը և քննություն սկսել 25 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով։ Դատախազության պահանջն է՝ Աշտարակի շրջանային ժողդատարանի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հիմքով բեկանել և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան։ 2018 թվականի հուլիսին ոստիկանություն է դիմել ռուսաստանաբնակ Էդուարդ Պողոսյանը և հայտնել, որ խեղաթյուրվել են 1994 թվականին տեղի…

  • Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտվում է․ Ջանոյան

    Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտվում է․ Ջանոյան

    ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից տարածված ահազանգին․ «Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկություն է հրապարակել մայիսի լույս 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի…

  • Կառավարության կառուցվածքը փոփոխելիս պետք է շատ բալանսավորված քայլերով առաջ գնալ. Նիկոլ Փաշինյան

    Կառավարության կառուցվածքը փոփոխելիս պետք է շատ բալանսավորված քայլերով առաջ գնալ. Նիկոլ Փաշինյան

    Այսօր ԱԺ-ում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, վարչապետը որ  ու հարցրեց, որ 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասել է, որ սուպերվարչապետական համակարգը պետք է վերացնել ու փոխել ԱԱԾ և Ոստիկանության կարգավիճակները, և հարցրեց, թե ինչո՞ւ Փաշինյանը չի կատարում իր խոստումները։ Վարչապետը պատասխանեց, որ իրենց կարծրացած չեն…

  • Գործող արագաչափերի ցանկը

    Գործող արագաչափերի ցանկը

    ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ-ում տեղակայված արագաչափ սարքերն ըստ վայրերի՝ 2019 թվականի ապրիլի 5-ի դրությամբ․ Գործող_արագաչափեր – 05.04.2019

  • Մոր և որդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

    Մոր և որդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

    Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սպանություն կատարելու կասկածանքով, Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մայր ու որդու էին սպանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դեկտեմբերի…

  • Բարիկադներ Բարսելոնում

    Բարիկադներ Բարսելոնում

    Երեկ երեկոյան Բարսելոնի փողոցներում հուժկու բողոքի ցույցեր էին: Բողոքի պատճառը Բարսելոնում Իսպանիայի նախարարների խորհրդի նիստի անցկացումն էր, որը սովորաբար տեղի է ունենում Մադրիդում: Ցուցարարները փողոցներում աղբամաններով և մետաղյա ձողերով բարիկադներ են կառուցել: Փողոցներից մեկում բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ, որտեղ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանությունը կիրառել է ուժ և արցունքաբեր գազ:…

  • Վալերիյ Օսիպյանի նախնտրական շրջանում կատարած աշխատանքային հանդիպումների մանրամասները

    Վալերիյ Օսիպյանի նախնտրական շրջանում կատարած աշխատանքային հանդիպումների մանրամասները

    Վալերի Օսիպյանը անձնակազմին հրահանգեց՝ Եռանդով ու կազմակերպված իրականացնել բարձրորակ ծառայություն։

  • Բացահայտվել է 11 միլիոնի յուրացման դեպք

    Բացահայտվել է 11 միլիոնի յուրացման դեպք

    Դպրոցի տնօրենը օգտագործելով պաշտոնեական դիրքը պետությանը պատճառել է 11 միլիոն դրամի վնաս։  Բացահայտվել է 11 միլիոն դրամի յուրացման դեպք

  • Ոստիկանությունը կապահովի ընտրությունների բնականոն ընթացքը

    Ոստիկանությունը կապահովի ընտրությունների բնականոն ընթացքը

    Ոստիկանությունը տեսանյութ է տարածել։ Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունները  

  • Պատիժները ընտրական հանցագործությունների համար

    Պատիժները ընտրական հանցագործությունների համար

    Ոստիկանությունը տեղեկացնում է՝ Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ: Մասնավորապես նախատեսվել են հետևյալ պատիժները՝– Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում:– Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6…

  • Ոստիկանությունը Արփինե Հովհաննիսյանի գրառումը որակել է ստահոդ

    Ոստիկանությունը Արփինե Հովհաննիսյանի գրառումը որակել է ստահոդ

    Ոստիկանությունն այսօր արձագանքել է Արփինե հովհաննիսյանի երեկ կատարած գրառմանը։ Արձագանքի մեջ նշվում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը:…