պայքար
National Geographic-ը նկարահանել է, թե շնաձկներից մեկը ինչպես է հոշոտում մյուսին. (ՏԵՍԱՆՅՈւԹ)
National Geographic-ը նկարահանել է, թե շնաձկներից մեկը ինչպես է հոշոտում մյուս շնաձկանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են միմյանց դեմ պայքարում երկու սպիտակ շնաձկները: Նախ նրանցից մեկը կուլ է տալիս ձկնորսական խայծը, այնուհետև հարձակվում է նույն տեսակի շնաձկան վրա ու ատամներով ջրի խորքը տանում: «Սա պարզապես մի շնաձկան մյուսի վրա կատարած հարձակում չէ։ Մեծաթիվ ու…
Մեծ Բրիտանիան 18 միլիոն եվրո կհատկացնի կեղծ լուրերի դեմ պայքարին
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադրված է հաջորդ երեք տարիների ընթացքում Արևելյան Եվրոպայի երկրներում կեղծ լուրերի դեմ պայքարի համար հատկացնել 18 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը նշել է, որ իր կարծիքով մամուլի ազատության խորհրդաժողովին ընդառաջ պետք է լրագրողների համար ստեղծել ազատ աշխատելու իրավունք: Նրա խոսքով՝ աշխարհի բնակչության միայն 10%-ն…
Իրանում ԱՄՆ պատժամիջոցների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու առաջարկ կա
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անհրաժեշտ է համարում ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու մշտական միջազգային մեխանիզմ: Իր առաջարկը նա հնչեցրել է հունիսի 18-ին՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների 10-րդ միջազգային հանդիպմանը: «Հարկավոր է տոկունություն ցուցաբերել ԱՄՆ-ի միջամտությանը, ճնշմանը, տնտեսական շորթումներին դեմ հանդիման՝ խաղաղության հաստատման նպատակով: Անհրաժեշտ է պաշտոնապես չճանաչել և հակազդել…
Բնապահպան ակտիվիստները շրջափակել են Լոնդոնի ֆոնդային բորսայի մուտքը
Extinction Rebellion բնապահպանական կազմակերպության ակտիվիստներն ապրիլի 25-ին շրջափակել են Լոնդոնի ֆոնդային սակարանի մուտքը՝ իշխանություններից պահանջելով մոլորակի կլիմայի փոփոխման դեմ պայքարին միտված ակտիվ գործողություններ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Սև կոստյումներով և կարմիր փողկապներով ցուցարարները շրջափակել են շենքի մուտքը՝ ձեռք ձեռքի տված։ Extinction Rebellion-ի անդամները, ավելի վաղ տարածված հայտարարության համաձայն՝ պլանավորում են մի քանի ժամ…
Արսեն Թորոսյանը Դուբլինում կմասնակցի ծխախոտի դեմ պայքարին նվիրված միջոցառմանը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ից մայիսի 1-ը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիայի Հանրապետություն: Այս որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայկական պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ծխախոտից ազատ երեխաներ (Tobacco Free Kids) կազմակերպության համատեղ ջանքերով կազմակերպվելիք ծխախոտի դեմ պայքարին նվիրված ճանաչողական այցին:
«Disney»-ը մեղադրվում է կանանց հանդեպ խտրական վերաբերմուքնի մեջ
«Andrus Anderson» իրավաբանական ընկերությունը դատական հայց է ներկայացրել «Walt Disney Co»-ի դեմ: Ընկերությունը մեղադրվում է կանանց տղամարդկանց համեմատ շատ ավելի քիչ վճարելու մեջ: Հայցում նշվում է, որ «Walt Disney» ընկերությունը կին աշխատողների աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի է առնում, թե որքան են նրանք ստացել նախորդ աշխատավայրերում: Սա, ըստ իրավաբանների, խտրական վերաբերմունք է կանանց հանդեպ: Նաև նշվում…
«Դեղին բաճկոնները» վերադարձել են
Ֆրանսիայում դարձյալ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել էր, որ խստիվ արգելվելու է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի և խորհրդարանի տարածքներում, իսկ սահմանված կարգը խախտողները կձերբակալվեն և…
Գերմանիայի հայերին ու հրեաներին կմիավորի ցեղասպանության ճանաչման պայքարը
Հաննովերի մշակութային կենտրոնում կկայանա միջազգային գիտաժողով` նվիրված հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրություններին: Քառօրյա գիտաժողովը կրում է «Մենք ապրելու ենք Բաբելոնից հետո. արտաքսման և ոչնչացման փորձը» խորագիրը: Գիտաժողովին նախատեսված են մեծ թվով հայ և հրեա պատմաբանների, մշակութաբանների, գրողների, հասարակական գործիչների ելույթներ: Առանձին թեմա էլինելու համաժողովին Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակի պահպանության հարցերով Գերմանիայի կառավարության քաղաքականությունը:…
Աշխարհի 41 քաղաքացիական խմբեր, կազմակերպություններ իրենց համերաշխությունն են հայտնել Ամուլսարի հանքի դեմ պայքարողներին
Աշխարհի 41 քաղաքացիական խմբեր, կազմակերպություններ իրենց համերաշխությունն են հայտնել Ամուլսարի հանքի դեմ պայքարող Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչներին և քաղաքացիական ակտիվիստներին ու բնապահպաններին․ «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ջերմուկի բնակիչներին, ովքեր չեն ցանկանում, որ իրենց քաղաքը առողջարանային հանգստյան գոտուց, զբոսաշրջային ուղղությունից դառնա հանքարդյունաբերական քաղաք, մենք համերաշխ ենք Գնդեվազի և Կեչուտի բնակիչների հետ, ովքեր իրավունք ունեն շարունակել…









