Պյոտր Պորոշենկո
Մերկելը և Պորոշենկոն պաշտպանել են Դոնբասում զատկական զինադադար հաստատելու նախաձեռնությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բեռլինում կայացած բանակցություններում պաշտպանել են ապրիլի 18-ից Դոնբասում զատկական զինադադար հաստատելու նախաձեռնությունը: Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Պորոշենկոն՝ հանդես գալով հանդիպման արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ միայն քաղաքական գործընթացը թույլ կտա առաջընթացի հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերում,…
Պոռոշենկոն Զելենսկուն վիրտուալ թեկնածու է անվանել
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն վիրտուալ թեկնածու Է անվանել իր ընդդիմախոս Վլադիմիր Զելենսկուն: Նա կարծում Է, որ նրա կերպարի ներքո թաքնվում են իրական մարդիկ՝ ցինիկ շահերով: «Վիրտուալ թեկնածուն բոլորին դիմում Է բեմադրական սերտած բառերով և ռեպլիկներով, ուղերձները միայն հեռուստացույցների և սմարթֆոնների Էկրաններից են: Շոուն, որն այսօր իմ ընդդիմախոսը փորձում Է վերածել նախագահական ընտրությունները, շատերին կարող…
Ուկրաինայի նախագահի թեկնածուների բանավեճի պաշտոնական օրը հայտնի է
Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար Զուրաբ Ալասանիան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուների պաշտոնական բանավեճերը պետք է կայանան ապրիլի 19-ին ստուդիայում, մնացյալը թոք-շոու է: Ապրիլի 19-ին, նախագահի ընտրությունների մասին օրենքին համապատասխան, թեկնածուների հեռուստաբանավեճեր են պլանավորված Հանրային հեռուստատեսությունում: Ալասանիան նշել է, որ ապրիլի 19-ին ժամը 20:00-ին կսկսվի բանավեճերի հեռարձակումը՝ անկախ այն բանից, թե թեկնածուները կգան արդյոք…
Զելենսկին արդեն 10 000 հարց ունի բանավեճի ժամանակ Պորոշենկոյին ուղղելու
Ուկրաինացիներն արդեն ավելի քան 10.000 հարց են ուղարկել Ուկրաինայի նախագահի թեկնածու և նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատար Վլադիմիր Զելենսկու շտաբ, որպեսզի նա այդ հարցերն ուղղի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ սպասվող բանավեճերի ժամանակ: Զելենսկու թիմը այսպիսի հաղորդագրություն է թողել Telegram-ում. «Ինչո՞ւ Պորոշենկոյի կապիտալը 5 տարվա ընթացքում աճել է 90 անգամ, իսկ բնակչությունը շարունակում է մնալ…
Պորոշենկոն խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել կադրային քաղաքականության մեջ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է այլևս պատասխանատու պաշտոնների չնշանակել իր բիզնես-գործընկերներին և մերձավոր մարդկանց: Նա ICTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ոչ մի բիզնես-գործընկերոջ, ոչ մի մերձավոր մարդու պաշտոն չի քանի դեռ նախագահ է: Նախագահը նաև ընդունել է, որ որոշակի սխալներ է թույլ տվել կադրային քաղաքականության մեջ:
Ուկրաինայում սկսվել է նախագահի ընտրության երկրորդ փուլի քարոզարշավը
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուներին թույլատրել է երկուշաբթի օրվանից քարոզարշավ իրականացնել ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը կկայանա ապրիլի 21-ին, հայտնել է ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը: Քարոզչությունը թույլատրված է մինչև ապրիլի 19-ը ներառյալ: Նշենք, որ ընտրությունների առաջին փուլում շոումեն Վլադիմիր Զելենսկին հավաքել Է ձայների 30,24 տոկոսը, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 15,95 տոկոսը:
Ըստ Լուկաշենկոյի՝ Պորոշենկոն կհաղթի նախագահական ընտրություններում
Ըստ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կանխատեսումների՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում կհաղթի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այս մաիսն նա հայտնել Է ապրիլի 8-ին Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Ոչ ոք այնտեղ ոչինչ չի շահել, առաջին փուլից հետո առաջատարը Զելենսկին Է, Պորոշենկոն նրանից հետ Է մնում: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչպես կավարտվի երկրորդ փուլը:-Այնուամենայնիվ, կարծում եմ,…
Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճը ցանկանում են դիտել նաև բազում օտարերկրացիներ
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի «Օլիմպիական» մարզադաշտի ղեկավարությունը՝ օտարերկրացիները ցանկանում են տոմսեր գնել Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նախագահի թեկանծու Վլադիմիր Զելենսկու բանավեճին հետևելու համար: Ըստ «Օլիմպիական»-ի գլխավոր տնօրենի տեղակալի բազմաթիվ հայտեր են ուղարկում էլեկտրոնային փոստերին: Բացի ուկրաինացիներից՝ տոմս ձեռք բերելու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի բնակիչները: «Բոլորը ցանկանում են լինել այնտեղ, խնդրում…
Զելենսկին և Պորոշենկոն արյան փորձաքննություն են անցել բանավեճից առաջ
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պնդել էր, որ բանավեճից առաջ ինքը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անպայման պետք է անցնեն բժշկական հետազոտություն ու ապացուցեն մարդկանց, որ նրանց մեջ չկա հարբեցող կամ թմրամոլ։ Զելինսկին նշել է, որ երկրին պետք է առողջ նախագահ: Ուսիտ, Պյոտր Պորոշենկոն այցելել է «Օլիմպիյսկիյ» մարզադաշտի բժշկական կետ՝ հանձնելու անալիզներ։ https://www.facebook.com/petroporoshenko/videos/2040523446057423/ Առավոտյան…
Նոր եկեղեցու ներկայացուցիչները կարգադրություն են ստացել աղոթել Պորոշենկոյի հաղթանակի համար․ Ռադայի փոխխոսնակ
Ուկրաինայի Ռադայի փոխխոսնակ Օքսան Սիրոիդը պատմել է, որ նոր եկեղեցու ներկայացուցիչները կարգադրություն են ստացել աղոթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակի համար: Газета.Ru-ի հաղորդմամբ, Սիրոիդի նշել է՝ ներկայումս Պորոշենկոյի թիմի անդամներն անում են հնարավորը, որպեսզի զրկվեն այն աջակցությունից, որն ունեն: «Պարզվում է, որ նախագահի աշխատակազմից զանգահարում են եկեղեցիներ և ասում, թե ինչպես պետք է…
Պորոշենկոն ընդունել է մարզադաշտում բանավեճեր անցկացնելու Զելենսկու առաջարկը
Ուկրանիայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել Է Ուկրաինայի նախագահական ընտրարշավի առաջատար Վլադիմիր Զելենսկու առաջարկը, որի համաձայն բանավեճերը անցկացվելու են Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Բանավեճերի կանոններն ամրագրված են նախագահի ընտրությունների մասին օրենքում:Դրանք կարող են տեղի ունենալ Հանրային հեռուստատեսության հիմքի վրա՝ բոլոր հեռւստաալիքներով հեռարձակմամբ տասնյակ միլիոնիավոր մարդկանց համար: Բայց մարզադաշտ, թող լինի մարզադաշտը: Ես…
ԿԸՀ-ն հայտարարել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքը
Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել է նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքները` քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով ։ Առաջատարը «Ժողովրդի ծառան» կուսակցության թեկնածու Վլադիմիր Զելենսկին, ով հավաքել է 30,24 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն է: Ընտրողների 15․95 տոկոսը քվեարկել է նրա օգտին: Նրանք դուրս են գալիս երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 21-ին։
Զելենսկու շտաբը Պորոշենկոյին պահանջագիր է ներկայացրել
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբը երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին ներկայացրել է պահանջագիր, համաձայն որի Պորոշենկոն պետք է չեղարկի ապօրինի հարստացման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու օրինագիծը: Զելենսկու շտաբը պնդում է նաև, որ Պորոշենկոն վերանայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային գործակալության կազմը: Զելենսկու շտաբը նաև պահանջում է ընդունել օրենք, որի միջոցով խորհրդարանական ընտրություններում բաց ցուցակների ինստիտուտը…
Զելինսկին մնում է առաջատար՝ քվեների 95 տոկոսի հաշվարկից հետո
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների ավելի քան 95 տոկոսի հաշվարկից հետո հայտարարել է, որ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին և երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն կմասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա ապրիլի 21-ին։ Վերջին տվյալներով`առաջին տեղում Զելենսկին է, Պորոշենկոն ստացած քվեներով երկրորդն է, իսկ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ երրորդը:
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին: «Երկրորդ փուլ կլինի»,- տեղեկացրել է Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը: Նշվում է, որ որոշվել է անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ ոք արդեն չի կարող հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: Ավելի վաղ հաղորդվել էր` Ուկրաինայի ԿԸՀ-ն ընտրությունները կայացած է ճանաչել: Հիշեցնենք,…













