fbpx
Աշխարհ

Մերկելը և Պորոշենկոն պաշտպանել են Դոնբասում զատկական զինադադար հաստատելու նախաձեռնությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բեռլինում կայացած բանակցություններում պաշտպանել են ապրիլի 18-ից Դոնբասում զատկական զինադադար հաստատելու նախաձեռնությունը: Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Պորոշենկոն՝ հանդես գալով հանդիպման արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ միայն քաղաքական գործընթացը թույլ կտա առաջընթացի հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերում, թեև մինչ այժմ Դոնբասում կայուն հրադադար չի դիտվում:

Նա Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է, որ Բանակցություններում գլխավորը Մինսկի գործընթացն էր: Մերկելն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին այն կարծիքին է, որ «անհրաժեշտ է շարունակել քաղաքական գործընթացը»: «Լավ է, որ Ռուսաստանը մասնակցում է այս գործընթացին: Դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա առաջ շարժվել»,- հավելել է Մերկելը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ