Ռուստամ Բադասյան

  • Նախագահական նստավայրում տեղի է ունեցել Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը

    Նախագահական նստավայրում տեղի է ունեցել Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը

    Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը: Ռուստամ Բադասյանն ընթերցելով երդման տեքստը՝ նշել է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և…

  • ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Կոպիրկինը՝ Բադասյանին

    ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Կոպիրկինը՝ Բադասյանին

    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։ Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի…

  • Ճգնաժամ կա էն պահից, երբ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել, որ չեն ծառայել հանրային շահին․ Ռուստամ Բադասյան

    Ճգնաժամ կա էն պահից, երբ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել, որ չեն ծառայել հանրային շահին․ Ռուստամ Բադասյան

    Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ ՍԴ-ում կա ճգնաժամ: Գրիգորյանը իր հայտնի նամակով պնդում է, որ խնդիրը չի կարող կարգավորվել Սահմանադրական դատարանի շրջանակում, և անհրաժեշտ է ՍԴ-ի դատարանակազմական գործիքին առչնություն ունեցող մի շարք մարմինների միջամտությունը: Ազատություն Ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․ Ռուստամ Բադասյան․…

  • Ռուստամ Բադասյանը կարևորել է մշակվող երեք օրենսգրքերի համահունչ լինելը Հակակոռուպցիոն ռազմավարությանը

    Ռուստամ Բադասյանը կարևորել է մշակվող երեք օրենսգրքերի համահունչ լինելը Հակակոռուպցիոն ռազմավարությանը

    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերը մշակող աշխատանքային խմբերին: Հանդիպումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի կողմից: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է նման…

  • Ռուստամ Բադասյանը հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչներին

    Ռուստամ Բադասյանը հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչներին

    Արդարադատության նախարարությունում մեկնարկել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկու առանցքային փաստաթղթերի շուրջ քննարկումների շարքը: Նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 10-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քննարկել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հայեցակարգային մոտեցումներն ու կարգավորումները: Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին հրավերն ընդունելու համար և, կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, վստահեցրել,…

  • Արդարադատության նախարարը ընդունել է ԵԽ բարձրաստիճան փորձագետների

    Արդարադատության նախարարը ընդունել է ԵԽ բարձրաստիճան փորձագետների

    ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան փորձագետներ Դիանա Կովաչևային (Բուլղարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայում Բուլղարիայի ՄԻՊ-ի տեղակալ) և Գերհարդ Ռեիզներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի, Դատավորների միջազգային ասոցիացիայի և Դատավորների եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ)՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է փորձագիտական այս կազմի հետ հանդիպումը…

  • Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

    Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

    ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և ընդգծել, որ…

  • Ռուստամ Բադասյանը և ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումները

    Ռուստամ Բադասյանը և ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումները

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը 2019 թվականի հուլիսի 1-2-ը, Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում, հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ…

  • «Սորոս»–ի հետ իմ ունեցած կապերի մասին լուրերը ընդամենը շահարկումներ են. Ռուստամ Բադասյան

    «Սորոս»–ի հետ իմ ունեցած կապերի մասին լուրերը ընդամենը շահարկումներ են. Ռուստամ Բադասյան

    ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն դիտարկմանը, որ իր ընդդիմախոսների խոսքով իր նշանակումը տեղի է ունեցել «Սորոս»–ի հիմնադրամի Հայաստանի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ, նշել է. «Երկու ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածվել, որից մեկի մեջ նաև զրպարտություն պարունակող տարրեր կան. առաջինը բանակում ծառայության հետ կապվածն է, երկրորդը՝ «Սորոս»–ի հետ կապերը: Երբ…

  • Վարչապետը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորնշանակ նախարարին

    Վարչապետը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորնշանակ նախարարին

    Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին https://www.facebook.com/armgovernment/videos/1049436385267096/

  • Արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել նոր նախարարի կենսագրությունից

    Արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել նոր նախարարի կենսագրությունից

    ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի կենսագրությունը: Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1991թ, հունվարի 27, Երևան: Աշխատանքային գործունեություն 2012-2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ 2013-2014 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների…

  • Ռուստամ Բադասյանը՝ Արդարադատության նախարար

    Ռուստամ Բադասյանը՝ Արդարադատության նախարար

    Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/armgovernment/photos/a.465404970149239/2394194293936954/?type=3&theater