վարձկաններ
ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ։ Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։Այս մասին հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: https://www.facebook.com/khandanyan/posts/10218501157104346
Թուրքիայի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջել Ադրբեջան վարձկաններ ուղարկելու առնչությամբ
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Alarabia.net-ին, հայտնում է, որ Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Սարբել Քեմալբեյը վարձկաններին ու ռազմական ինքնաթիռներն Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Քեմալբեյն ընդգծել է այն փաստի բացահայտման անհրաժեշտությունը, որ Թուրքիան Աֆրինից 4000 սիրիացի զինյալների է տեղափոխել Ադրբեջան՝ ամսական 1800 դոլարի դիմաց, քանի որ նրանց առաքելությունը…
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի շրջանակներում միջազգային ահաբեկչության փաստերով հարուցվել է քրգործ
Արդեն տեղեկացվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ…
Ռազմական տեսանկյունից ահաբեկիչները էական դեր չեն խաղում․ Արամ Թարվերդյան
Արամ Թարվերդյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Թացը չորից տարբերակել է պետք Եկեք անկեղծ, ակնհայտ ա չէ՞, որ ահաբեկիչների հանգամանքը այս պատերազմում էական դեր չի խաղալու մեզ համար (ռազմական տեսանկյունից): Մերձավոր Արևելքի տարբեր կոնֆլիկտներում նրանց վարած մարտերը ցույց են տալիս, որ վերջիններս «չստիկով բանվորի» մակարդակի կռվողներ են: Ոչ կարգապահություն, ոչ սպայական պատրաստություն, ոչ հրետանային կամ…
Ադրբեջանի կողմից հավաքագրված սիրիացի վարձկանների կադրերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի դեմ պատերազմող թուրքամետ վարձկանների, իրենց Գորշ գայլեր անվանող և Ադրբեջանի կողմից հավաքագրված սիրիացի վարձկանների կադրերը։ Footage of pro-Turkish mercenaries identifying themselves as Grey Wolves and Syrian mercenaries fighting against Artsakh recruited by Azerbaijan. Кадры воюющих против Арцаха протурецких наемников, называющих себя Серыми волками, и сирийских наемников, завербованных Азербайджаном. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/795162617983932
Եվս մեկ ապացույց, որ սիրիացի ահաբեկիչները կռվում են հայերի դեմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որը ևս մեկ անգամ փաստում է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ ներգրավված են սիրիացի ահաբեկիչներ: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2447815055511383
Արցախի նախագահի միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում
ԱՀ Նախագահի միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում։ Նախագահի կոչում, մասնավորապես, նշված է, որ այսօր Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։ Աշխարհի բոլոր պետություններն անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային…
BBC World News-ին տված հարցազրույցիցս մի հատված. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է BBC World News-ին տված հարցազրույցից մի հատված: «Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ այսօր ահաբեկիչների…
Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին ` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ «Մեծարգո Վլադիմիր Պուտին (Ռուսաստանի Դաշնության նախագահ) Մեծարգո Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի Հանրապետության նախագահ) Մեծարգո Դոնալդ Թրամփ (Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ. Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, ով ներկայացնում է Հայաստանը և ով այս…
Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել. ԱՀ նախագահ
Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ բառիս բուն իմաստով։ Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։ Ժամանակակից աշխարհում, երբ…
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են ձգվում ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ [Լեռնային Ղարաբաղի] հակամարտության գոտի են ձգվում մերձավորարևելյան միջազգային ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ, մասնավորապես՝ «Ջահբաթ ան-Նուսրայից», «Ֆիրքաթ ալ-Համզայից», «Սուլթան Մուրադից», ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներից։ Խոսքը հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որ հույս ունեն փող աշխատել ղարաբաղյան նոր պատերազմում։…
ԵԱՀԿ-ում տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը վարձկանների ներգրավման մասին
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավման վերաբերյալ, որտեղ մասնավորապես, ընդգծվում է, որ ՝ «Արհամարհելով միջազգային համակեցության տարրական կանոնները, դիտավորյալ և սիստեմատիկ կերպով խախտելով իրենց ստանձնած պարտավորությունները, իրենց արտաքին քաղաքականության մեջ վարելով հանցավոր գիծ՝ Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն բացահայտորեն հակադրվում…
Չի կարող քաղաքակրթություն և ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս24ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24»-ին, որը ներկայացնում ենք ստորև․ Ֆրանս24» լ/գ – Բարև Ձեզ: Մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունում, որտեղ ինձ միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, շնորհակալություն մեր հյուրը լինելու համար։ Երկու տարի առաջ Դուք եկաք իշխանության, և Թավշյա հեղափոխությամբ ժողովրդին տրվեցին շատ մեծ հույսեր։ Ի՞նչ եք…
ԱԱԾ-ն փաստեր է ներկայացնում վարձկան-ահաբեկիչների շրջանում առկա խուճապի վերաբերյալ(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ
Մակրոնը հորդորել է ՆԱՏՕ-ին առերեսվել Թուրքիայի գործողություններին
Ֆրանսիան մեղադրում է Թուրքիային սիրիացի ջիհադիստներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ: Այս «լուրջ նոր փաստը» փոխում է իրավիճակը, ասել է նախագահ Էմանյուել Մակրոնը: Թուրքիան, ինչպես հայտնի է, հերքում է վարձկանների մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին: «Այժմ մենք ունենք տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններն անցել են Գազիանթեփ [քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում, նախկին…















