Զինված Ուժեր

Ռազմական տեսանկյունից ահաբեկիչները էական դեր չեն խաղում․ Արամ Թարվերդյան

Արամ Թարվերդյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Թացը չորից տարբերակել է պետք

Եկեք անկեղծ, ակնհայտ ա չէ՞, որ ահաբեկիչների հանգամանքը այս պատերազմում էական դեր չի խաղալու մեզ համար (ռազմական տեսանկյունից): Մերձավոր Արևելքի տարբեր կոնֆլիկտներում նրանց վարած մարտերը ցույց են տալիս, որ վերջիններս «չստիկով բանվորի» մակարդակի կռվողներ են: Ոչ կարգապահություն, ոչ սպայական պատրաստություն, ոչ հրետանային կամ բարձր տեխնոլոգիական զենքին տիրապետելու ունակություն, ոչ էլ..: նման վարձկանները կալաշնիկովով կռվող, ցիք ու ցրիվ խմբեր են, որոնք էական դեր չեն կարող խաղալ նմանատիպ պատերազմներում:

Իսկ եթե ավելի անկեղծ. եթե մի քանի հազար էլ գան միգուցե ավելի լավ մեզ համար, քանի որ ռազմական գործողություններում մեծ դեր չեն խաղում, իսկ այ Ադրբեջանի վարկաբեկման հարցում մեծ ներդրում ունեն, էլ չեմ ասում պատերազմից հետո գլխացավանք են դառնալու այդ նույն Ադրբեջանի համար:

Իհարկե, չափազանց կարևոր է ահաբեկիչների հանգամանքը օգտագործել Արցախի հարցը այլ հարթություն տեղափոխելու համար, որը և շատ հաջող կերպով անում են իշխանությունները:

Հետևաբար ավելի լավ կլիներ մտածեինք թե ինչ կարող ենք անել Ադրբեջանի օդային գերակայությանը ռազմաճակատում վերջ դնելու համար, որը իր քիչ թե շատ հաջողությունների հիմնական մեխն է, այլ ոչ թե ամբողջ օրը ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ դիսկուրսը վարենք ահաբեկիչների շուրջ:

Մենք շատ հստակ պետք է հասկանանք ինչն է մեզ համար իրապես կարևոր, իսկ ինչը դրսի սպառման համար է»:

https://www.facebook.com/artarverdyan/posts/1499620650223961?__cft__%5B0%5D=AZU2O28KEB-6IdF2_KInwQoGOCGgIjLgoeyOmLboO1hiTD53ol10uFJ-bL5KpJo6Oo7C1vME5cVECfMJCDo89jIi30OToSWsWTQItzeVgOLW5Q67ydXCdTgUzjubs86QXmI&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ