Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Ագարակ համայնքներում մայիսի 23-24-ը անցկացվել են Հայաստանի Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) առաջին ազգային զեկույցին նվիրված իրազեկման միջոցառումներ՝ հանդիպում-քննարկումների տեսքով։ Հանդիպում-քննարկումներին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, ԱՃԹՆ քարտուղարության փորձագետ Անահիտ Առուստամյանը, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ՀՀ կառավարության ներկայացուցիչ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լիլիա Շուշանյանին տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլիա Շուշանյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն իրականացրել է խոստացված ծառատունկը։ Ծառատունկին մասնակցել են նրա գործընկերները, նաև բնակիչները: Ծառեր են տնկվել Երևան-Արմավիր մայրուղու՝ Ծաղկունք համայնքին հարակից տարածքում, որը մաքրել էին շաբաթօրյակի ժամանակ՝ ցանկանալով տարածքը դարձնել ծառաստան։ Նախարարը հայրենակիցներին կոչ է արել իրենց մոտակա տարածքներում նույնպես ծառեր տնկել։ https://www.facebook.com/papikyan.suren/videos/2559177077455486/
Փետրվարի 27-28-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքներում մասնակցել է «Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականների մշակում» աշխատանքային խորհրդակցություններին: Աշխատանքային և վերապատրաստման այս հանդիպումներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ: Աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում մասնակցային…
Հայաստանում աղբի վերամշակում լինելու է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը: Հայտարարությունում ասվում է. «Դեկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ…