ցեղասպանություն
Իտալիայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով համաժող
Իտալիայի Պատգամավորների պալատի «Սալվադորի» սրահում ապրիլի 16-ին տեղի է ունեցել «Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրով համաժողովը՝ կազմակերպված Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների կողմից։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին ապրիլի 10-ին Պատգամավորների…
Արգենտինական ֆուտբոլային ակումբը խաղից առաջ հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում «Սան Լորենսոն» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ուրականի» հետ, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը: Խաղից առաջ «Սան Լորենսոն» հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը մշակութային ցեղասպանություն է, և հանցագործը պետք է պատժվի». ԵՀՄՖ-ի պահանջը ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը բարձրաձայնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված իր պահանջի մասին: Հայտնում ենք, որ 2011-2015 թվականներին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) իրավաբաններն իրավական ակտ էին ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի (անգլ.՝ United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) այն ժամանակվա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հետաքննություն անցկացներ 1998-2006 թվականներին Նախիջևանում`ադրբեջանական իշխանությունների կողմից կանխամտածված կերպով կազմակերպված եւ…
Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվեց Սիրիայի պատմության դասագրքերում
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանը դեռևս 2017 թվականի փետրվարի 21-ին և սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարված նիստերի ժամանակ իր ելույթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների հետևանքները Սիրիայում, հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչպես նաև սիրիական հասարակության բազմազանությունը ներկայացնող հատվածներ: Շարունակելով այս ուղղությամբ աշխատանքները՝ Նորա Արիսյանը նույն պահանջով դիմել…
Մոմավառություն Սպիտակ տան առջև` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով
Սպիտակ տան առջեւ տեղի ունեցած մոմավառությունը Միացյալ Նահանգների նախագահի համար Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջը հիշեցնելու միջոց էր: Դա պահանջ է, որը, ըստ հավաքվածների, անհրաժեշտ է պատմական արդարությունը վերականգնելու եւ ապագայում նման ողբերգությունները կանխելու համար: Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշեցին նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում են ունեցել…
Դուք ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր. Սենատորը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուին
Հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում սենատոր Ռոբերտ Մենենդեզը բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Սենատորը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին առաջադրված Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդին՝ վերջինիս թեկնածության հաստատման լսումների ընթացքում. (Մենենդեզ) «Արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, որ 1915-1923թթ շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ և երեխաներ սպանվել են Օսմանյան կայսրության…
Բուրգոսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բուրգոսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արարատ» հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը։ Միջնորդագրի հիման վրա ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր են հրապարակել, որով դատապարտում են ցեղասպանությունն իրականացնողներին և…
Իտալիայի խորհրդարանը հաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Իտալական ANSA գործակալության հաղորդմամբ՝ Իտալիայի խորհրդարանը ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։ Բանաձևն ընդունվել է 382 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ներկայացվել
Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում երկրի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող բանաձև է ներկայացվել: Բանաձևի պատճառով Անկարայում Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել: Նշվում է, որ ներկայացված բանաձևի տակ ստորագրել են ինչպես կոալիցիոն «5 աստղի շարժում» ու «Լիգ» կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդավարական» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության պատգամավորները: Ներկայացված բանաձևում…
Կոլորադոյի նահանգապետը 2019 ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» հայտարարելու հռչակագիր է ստորագրել
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը մի հռչակագիր է ստորագրել, համաձայն որի 2019 թվականի ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» պետք է հայտարարվի: Հռչակագրում թիվս այլ ցեղասպանությունների նշվում է նաև Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը՝ դրանով ընդգծվում է ցեղասպանության հարցերով կրթության կարևորությունը և կոչ է ուղղվում ոճրագործներին, ովքեր մինչ այժմ հերքում են մարդկության…
Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուանդա։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ արտգործնախարարը որպես բանախոս ելույթ է ունենալու Կիգալիում կայանալիք «Կվիբուկա 25» միջազգային վեհաժողովին: Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին: Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ռուանդայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի,…
«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական կինոնախագիծը կստանա Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը
Բուխարեստում մարտի 12-16-ը կայացած Եվրիմաժի կառավարման խորհրդի 154-րդ նստաշրջանում ներկայացված «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության վավերագրական-անիմացիոն կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան) արժանացել է աննախադեպ գնահատանքի և միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ ստանալու է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն, որը կազմում է ընդհանուր բյուջեի 24 տոկոսը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի փոխանցմամբ` այս մասին…
Շվեդիայի Վեստերոս քաղաքում, ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության, հուշարձան կկանգնեցվի
Շվեդիայի Վեստերոս քաղաքում, ի հիշատակ 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունների հայ և ասորի զոհերի, կկանգնեցվի հուշարձան: Այս մասին գրում է ermenihaber.am-ը հղում անելով շվեդական լրատվամիջոցին: Ասվում է, որ հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջարկը տևական ժամանակ գտնվել է քաղաքային խորհրդի օրակարգում: Խնդիրը լուծում չէր ստանում, քանի որ Շվեդիայի Սահմանադրության համաձայն՝ քաղաքային խորհուրդները չեն կարող…
Ցեղասպանությունների մասին քննարկում ԱՄՆ-ի Կոնգրեսում
Ցեղասպանությունը փոխում է ոչ միայն այն վերապրած ժողովրդի այլև այն իրագործած երկրի էությունը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած քննարկմանն ընդգծեց Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիոլը: Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկումը նվիրված էր «ցեղասպանություն» եզրն առաջին անգամ գործածության մեջ դրած իրավաբան Ռաֆաել Լեմկինին, ով ամբողջ կյանքը նվիրեց…














