փոխհատուցում
3930 քաղաքացու տրամադրվել է ներդրված ավանդի փոխհատուցում
2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում 3930 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 798 մլն դրամի չափով։ Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2021 թվականի համար նախատեսված է 1,2 մլրդ դրամ, որը տրամադրվելու է մինչև 1938 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված…
Լուկակուն Չելսի տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցել
Լրագրող Նիկոլո Շիրան հայտնել է, որ «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բուժզննում է անցել «Չելսի» տեղափոխվելուց առաջ։ Նշվում է, որ մոտ ապագայում արդեն ակումբները կհայտարարեն գործարքի մասին, իսկ տրանսֆերի փոխհատուցման գումարը կկազմի 115 միլիոն եվրո :Այլ խաղացողներ չեն ներգրավվի Լուկակուի տրանսֆերի հետ կապված գործարքում: Նշենք, որ ֆուտբոլիստը արդեն համաձայնեցրել է լոնդոնյան ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները: «Չելսին» բելգիացուն…
Սուրմալուի տերերը չեն փոխհատուցելու. պարտադրել են հրդեհից տուժված բիզնեսմեններին չբողոքել
Ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ) հրդեհ էր բռնկվել։ Հրդեհվել էր տասնյակ ձեռներեցների խանութներն ու պահեստները։ Ըստ հրշեջների, հրդեհը բռնկվել էր էլեկտրական լարերից և տարածվել կենտրոնական մասնաշենքով մեկ։ Քչերը չվնասվեցին, այն էլ հրշեջների մեծ ջանքերի շնորհիվ, ոմանք կորցրեցին ամեն ինչ։ Ըստ մեր աղբյուրների, այրվել է միլիոնավոր դոլլարների հասնող ապրանքներ։ Ձեռներեցները մնացել…
Պետությանը պատճառվել է 3 միլիարդ դրամից ավելի վնաս. ՔՈ գլխավոր վարչության բացահայտումը
Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության տնօրինությունը, հանքարդյունաբերական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում 2017 թվականի օգոստոսին, աճուրդային հանձնաժողովի եզրակացությամբ, սեփականության իրավունքով ձեռք է բերել 5 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ապա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների…
Ուսման վարձի փոխհատուցում` պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների հերթական խմբին
ՀՀ կառավարությունը շարունակում է պետական բյուջեի միջոցներից 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ Կառավարության՝ մայիսի 27-ին կայացած նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման…
Ծառայության ընթացքում զոհված զինվորների ու փրկարարների գերեզմանների ծախսերը կփոխհատուցվեն
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության առաջարկով կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների և փրկարարական ծառայողների գերեզմանների հետ կապված ծախսերը կհատուցվեն՝ անկախ հուղարկավորության վայրից: Նախկինում եղբայրական գերեզմանոցում հուղարկավորված լինելու դեպքում սույն ծրագրի շրջանակներում հատուցում չէր տրամադրվում: Փոխհատուցման չափը կազմում է 1 միլիոն 400 հազար դրամ նույն ընթացակարգով:
Ֆիրդուսի հարցով երկխոսությունը քաղաքացիների և նախարարության միջև չստացվեց
Ֆիրդուսի փողոցի բնակիչները հույս ունեին, որ գոնե հեղափոխությունից հետո կվերանայվի «գերակա շահ» ասվածն ու իրենց սեփականության ճակատագիրը կախված չի լինի կառուցապատողից։ Երևանի կենտրոնում գտնվող թաղամասի կառուցապատողի, Քաղաքապետարանի, Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների և բնակիչներ միջև երկխոսությունը չստացվեց. օրերս հրավիրված հանրային լսմանը ներկա բնակիչների մի մասը լքեցին դահլիճը։ «Մեզ ասում են՝ հավաքվել ենք, որ քննարկենք շրջակա միջավայրի…
Բակալավրիատի կրթական ծրագրով կհատկացվի 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ: Մագիստրատուրայի կրթական ծրագրով (անվճար), առկա ուսուցմամբ առաջարկվում է հատկացնել 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022…
Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն քաղաքացիների վարկերի և փոխառությունների փոխհատուցման վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։ ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախագահին է ներկայացրել Կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագիծը, համաձայն որի, նախագծի հաստատման…
Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Facebook-ի գրառմամբ հայտնում է. «ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության որոշմամբ՝ այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Նախկին կարգավորումներով՝ ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված…
ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունը և ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումը հնարավորություն է ստեղծում մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ դեռևս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի…
Կալիֆոռնիայում կքննարկվի ստրուկների ժառանգներին փոխհատուցում տալու հարցը
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում նախատեսվում է ստեղծել օրենսդիրներից կազմված խումբ, որը կքննարկի ստրուկների ժառանգներին փոխհատուցում տրամադրելու հարցը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ նահանգի օրենսդիր մարմնի վերին պալատն արդեն հաստատել է խմբի ստեղծումը ու այժմ հերթը ստորին պալատինն է։ Ըստ աղբյուրի՝ օրենսդիրների կարծիքով, սևամորթների գործազրկությունը, նրանց շրջանում անօթևանների առկայությունն ու այսպիսի երևույթները ստրկության…
Ucom-ը 105 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում կտրամադրի կապի խափանման համար
Ucom-ը գրառում է կատարել Facebook-ում: «105 միլիոն ՀՀ դրամ՝ կապի խափանման համար։ ⠀ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բաժանորդին, ըստ սակագնային պլանի, կարող է տրամադրվել 500-ից 2000 ՀՀ դրամ, առաջարկում ենք բոլոր բաժանորդների անունից 105 մլն-ը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ ⠀ Այդ առաջարկին ընթացք տալու կամ չտալու վերաբերյալ որոշումը կկայացվի Ucom-ի բաժանորդների անվճար SMS-քվեարկության և զանգերի…
Politik.am-ի դեմ Ավինյանի հայցը դատարանը բավարարել է
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում: Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, ուղղել եմ…















