քաղաքապետարան
Նոր ժամանակացույց Հանրապետության հրապարակի ջրային շոուի համար
Սեպտեմբերի 10-ից Երևանի ջրային կառույցներն անցնում են աշնանային ժամանակացույցի: Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների շոուն կմեկնարկի ժամը 20:00-ից և կշարունակվի մինչ 22:00-ն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Լևոն Ջուլֆալակյանը, հնարավոր է, նոր պաշտոն ստանա
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հնարավոր է գլխավորի Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժինը: Մասնագետը օրերս այցելել է քաղաքապետարան, որտեղ քննարկել է նոր պաշտոնի նշանակման հարցը: ArmSport-ը զրուցել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: Վերջինս հաստատել է, որ Ջուլֆալակյանը այցելել է քաղաքապետարան, միաժամանակ ընդգծելով՝ որ վերջինիս հետ քննարկվել է մայրաքաղաքի սպորտի զարգացման…
Երևանում սկսվում է աղբի տեսակավորման գործընթաց
Երևանի քաղաքապետարանը սկսում է աղբի տեսակավորման գործընթաց: «Երևանի քաղաքապետարանը աղբահանության գործընթացի կարգավորմանը զուգընթաց փոքր քայլերով սկսում է աղբի տեսակավորման գործընթացը: Սկսում է ստվարաթղթի տեսակավորումից: Այս փուլում աղբը հիմնականում կհավաքվի տնտեսվարողներից, խանութներից, որոնք շատ են «արտադրում» ստվարաթուղթ, և կտանի կհանձնի վերամշակող ընկերությանը», – իր Facebook-յան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Եվս 1000 աղբաման է բերվել Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ջրվեժից ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում, իսկ փոխարինված նորերը կտարվեն բակային տարածքներ»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/1405208089/videos/10216625684540289/
Երևանում նախորդ տարվա համեմատ 2 մլրդ 186 մլն դրամով ավելի եկամուտ է հավաքվել
«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն…
Ինչո՞ւ «Սանիթեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ․ «Ժողովուրդ»
Արդեն մի քանի օր է՝ «Սանիթեք»-ը աղբահանություն չի իրականացնում և պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սանիթեք»-ը դրա համար լուրջ պատճառներ ունի: Ըստ ընկերության՝ ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, և ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման…
Ընկերությունը տուգանվել է սեփականաշնորհված տարածքը լիցենզիայով չնախատեսված նպատակով օգտագործելու համար
Երևանի քաղաքապետարանը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանել է Էրեբունի վարչական շրջանում գործող քարի մշակման բաց արտադրամասը շահագործող ընկերությանը՝ հողն այլ նշանակությամբ օգտագործելու համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երկրորդ բաժնի պետի տեղակալ Վիգեն Սուքիասյան․ – «Տրամադրված է 5 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածք, որի օգտագործման նշանակությունը սեփականության վկայականում ամրագրված է որպես գյուղատնտեսական,…
Համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ է, դերձակների մոտ ուղղորդումը՝ անընդունելի․ փոխքաղաքապետ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել տնօրենների հետ հանդիպմանը: Փոխանցելով քաղաքապետի ողջույնները՝ Տիգրան Վիրաբյանը հույս է հայտնել, որ 2019-2020թթ. ուսումնական տարվա ծրագրերի արդյունքը պետք է լինի ևս մեկ նշաձողով բարձր որակի կրթության ապահովումը: Փոխքաղաքապետը նշել է, որ խնդիրների մի մասը բարձրաձայնվել…
Կարող է բացահայտվել, որ մետրոյից որոշ շենքերում «լևի» լույս է անցկացված եղել․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դեռ չի ավարտել Երևանի մետրոպոլիտենում ստուգումները: Ինչպես հայտնի է, ԱԱԾ ստուգումներից հետո Երևանի մետրոպոլիտենում հայտնաբերված չարաշահումների հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս քրեական գործ է քննվում: Ստուգումները, սակայն, առ այսօր շարունակվում են: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ից բացի, մետրոպոլիտենում ստուգումներ է իրականացնում նաև Երևանի քաղաքապետարանը: Ամենայն մանրամասնությամբ ստուգվում է ամեն…
Աղբի տեսակավորման, վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին
Շինանյութ, անկողնային պարագաներ, անգամ՝ զուգարանակոնք։ Այս ամենը քաղաքացիները թափում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ ու կողքին։ Աղբահանության խնդիրը Երևանում դեռևս լուծման փուլում է։ Իսկ աղբի տեղափոխումը լրացուցիչ բարդանում է անփույթ վերաբերմունքի պատճառով: Թեև Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կան տարրական կանոններ, որոնց հետևելը խիստ ցանկալի է։ «Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն…
Երևանի աղբահանությանը կմիանան ևս 5 մեքենաներ
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր Facebook-յան էջում տեղեկացրել է, որ ևս 5 մեքենաներ համալրելու են աղբահանության հիմնարկը։ Նա նշել է, որ մեքենաները դեռ մատակարարողի մոտ են, ձևակերպումները անցնելուց հետո կանցնեն աշխատանքի։
Կոռուպցիոն հանցագործություն՝ ԱՆ և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ գործողությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել են Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող անշարժ գույքերի օտարումը, ինչի արդյունքում թույլ տված ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին, ինչպես և մի շարք նոտարների…
Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Datalex Դատական տեղեկատվական համակարգից: Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում: Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին: Նշենք, որ օգոստոսի 9-ին…
4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցումը հնարավոր է միայն բոլոր բնակիչների համաձայնությամբ
Ամեն օր լայնացող ճաքեր, թափվող քարեր. Արզումանյան 10 շենքի բնակիչները ճամպրուկները հավաքած են պահում: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին 3-րդ կարգի վթարային համարվող շենքն արդեն այս տարի, անկախ փորձագիտական կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, դարձել է 4-րդ աստիճանի վթարայնության: Նույն վիճակն է նաև հարևանությամբ գտնվող Արզումանյան 17 հասցեում: Խնդրի միակ լուծումը վերաբնակեցումն է: Համայնքի ու մասնավոր հատվածի համագործակցությունը…














