Իրավական

Կարող է բացահայտվել, որ մետրոյից որոշ շենքերում «լևի» լույս է անցկացված եղել․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ ԱԱԾ-ն դեռ չի ավարտել Երևանի մետրոպոլիտենում ստուգումները: Ինչպես հայտնի է, ԱԱԾ ստուգումներից հետո Երևանի մետրոպոլիտենում հայտնա­բերված չարաշահումների հիման վրա ԱԱԾ-ում ներկա­յումս քրեական գործ է քննվում: Ստուգումները, սա­կայն, առ այսօր շարունակվում են: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ից բացի, մետրոպոլիտենում ստուգումներ է իրականաց­նում նաև Երևանի քաղաքապետարանը:

Ամենայն մանրամասնությամբ ստուգ­վում է ամեն ինչ: Ընդ որում, այդ ստուգումների ժամանակ բավական ուշագրավ դրվագ­ներ են բացահայտվում: Օրի­նակ՝ կարող է բացահայտվել կամ արդեն իսկ բացահայտվել է, որ մետրոյից որոշ շեն­քերում տարիներ շարունակ «լևի» լույս է անցկացված եղել:

Մեզ պատմեցին, որ տարիներ շարունակ մետրո­յից «լևի» հոսանքով սնվում է նաև Հանրապետություն-Բուզանդ փողոցների խաչմե­րուկում գտնվող այն բնակելի շենքը, որտեղ ներկայումս բնակվում է քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս շեն­քում բնակվում են մի քանի այլ հայտնի դեմքեր ևս»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ