քննություն
Հրապարակվել են 2021-ի քննական կենտրոնների ցանկը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի քննական կենտրոնների ցանկը: 2021-22 թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների կազմակերպման նպատակով այս տարի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են 36 քննական կենտրոններ, որոնցից 13-ը կգործեն մայրաքաղաք Երևանում, 23-ը՝ մարզերում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն` Արցախում գործելու է 5 քննական…
Ընթանում է Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։ Նշենք` կորոնավիրուսիցմ ահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ…
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի բողոքները
ՌԻԱ-Նովոստի-ի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քննության է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի բողոքները` մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միմյանց ուղղված մեղադրանքներով: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից dimord.am կայքում` մեկ բուհ մեկ մասնագիտություն սկզբունքով․ սա նպատակ ունի ընդգծել մասնագիտական կողմնորոշման կարևորությունը։ Հիմնական մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը կարող է երկրորդ փուլին մասնակցել՝ այս դեպքում հայտագրելով 6 մասնագիտություն տարբեր բուհերում: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե…
Նոր օրենքով հնարավորություն է լինելու սովորել միաժամանակ 1-ից ավել բուհում․ Armtimes
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքեր և մեխանիզմներ են ներդրվում, գրում է ArmTimes-ը։ Փոփոխությունները վերաբերում են ինչպես ընդունելության կազմակերպման ժամանակային կարգավորումներին, այնպես էլ բովանդակային և ֆինանսական ուղղություններին: Օրինակ, դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ…
Ի՞նչն է խանգարում վարչապետին` սկսել պատերազմի բոլոր դրվագների քննություն. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բազմաբերդում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է, որպեսզի քննություն իրականացվի պատերազմի բոլոր դրվագների, այդ թվում՝ բանակցային գործընթացի վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ մոտ երկու ամիս առաջ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անձամբ նրան եմ հանձնել պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ…
Քննարկվել է պատերազմին վերաբերվող քրգործերով քննությունների ընթացքը
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթանը ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի և կայազորի զինվորական դատախազությունների դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Քննարկվել են 2020թ.-ի ընթացքում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի արդյունքները, 2021թ.-ի գործունեության առաջնահերթությունները, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։ Մանրամասն անդրադարձ է կատարվել կայազորների դատախազների դատավարական հսկողության և ղեկավարման ներքո գտնվող…
Հայրապետյանն ու նրա որդին «Հարսնաքարի» տնօրենին ազատությունից զրկել են, բռնություն գործադրել ու գումար շորթել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի…
Թրամփը շարունակելու է վիճարկել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները
Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում չի հրաժարվի առանձին նահանգներում խախտումների հետ կապված դատական գործընթացներից, նրա թիմը փորձում է արագացնել այդ գործերի քննությունը: «Մենք շարունակում ենք և առաջ ենք ընթանում առանձին նահանգների հետ կապված մի շարք գործերով: Մենք որքան հնարավոր է կարագացնենք դրանց քննությունը. մեր տրամադրության…
Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին: «Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է…
Ոստիկանապետի հանձնարարականով՝ ծառայողական քննություն է սկսվել
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ոստիկանության պետի հանձնարարականով ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության կապիտան Սերգեյ Ղարիբյանի՝ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու զեկուցագրի վերաբերյալ արած հայտարարության կապակցությամբ։ Քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են, և որ պաշտոնյաների կողմից են դրանք տրվել։ Ծառայողական քննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, իսկ մինչ այդ զանգավածային…















