fbpx
Քաղաքականություն

Իրանում գտնվող Boeing ինքնաթիռը Երևանում է. Ռևազյանը հույս ունի, որ պատժվողներ կլինեն

Այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Թեհրանից եկած և վայրէջք կատարած Boeing 373-700 օդանավի մասին ասաց՝ հույս ունեմ` պատժվողներ կլինեն, որովհետև սա հանցագործություն է:

Ռևազյանը նշեց, որ մանրամասներ չի կարող հայտնել, կատարվում է ներքին քննություն:

Հարցին՝ պատժվողներ կլինեն, Ռևազյանը պատասխանեց. «Մենք չենք պատիժ տվողները, հուսով եմ, որ կլինեն»:

ՔԱԿ ղեկավարը նշել է՝ բազմաթիվ խնդիրներ են եղել Boeing 737-300 օդանավի հետ կապված, և հարցին՝ այդքան խնդիրներով ինչպե՞ս է կարողացել օդանավը հասնել այդքան հեռու՝ Իրան, քանի որ պիտի Ուկրաինա գնար և այն ավելի մոտ էր, Ռևազյանը պատասխանել է. «Այն ի սկզբանե Թեհրան չպիտի գնար, այդքանը»:

Հայտնենք, որ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ