օսկար
«Օսկարի» արժանացած հայազգի սցենարիստը դարձյալ հավակնում է մրցանակին
Ամերիկացի սցենարիստ Ստիվեն Զաիլյանն ընդգրկված է այս տարվա «Օսկարի» հավակնորդների ցուցակում: Օրերս ԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է բոլոր անվանակարգերի թեկնածուների անունները: Զաիլյանն «Օսկարի» է հավակնում «Իռլանդացին» ֆիլմի համար: Նույն մրցանակին է սպասում նաև մեծ աղմուկ հանած «Ջոկեր» ֆիլմը, որի սցենարի հեղինակը Թոդ Ֆիլիփսն ու Սկոթ Սիլվերն են: Արձանիկը կփորձեն ստանալ նաև Jojo Rabbit-ի…
Սալմա Հայեքը շնորհավորել է Անտոնիո Բանդերասին Օսկարի առաջադրվելու համար
Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը Instagram-ի իր էջում շնորհավորել է իր վաղեմի ընկեր, իսպանացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Անտոնիո Բանդերասին։ Վերջինս առաջադրվել է «Օսկար 2020»-ի «Լավագույն դերասան» անվանակարգում «Ցավ և փառք» ֆիլմի համար։ Հայեքը, որը Բանդերասի հետ հանդես է եկել մի շարք ֆիլմերում, նաև հրապարակել է 1995 թվականի «Հուսահատը» ֆիլմից իր և դերասանի սևուսպիտակ լուսանկարը: «Ավելի…
«Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի ևս կանցնի առանց հաղորդավարի
Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունն այս տարի ևս կանցնի առանց հաղորդավարի: Այս մասին հայտարարել է ABC Entertainment-ի նախագահ Քերի Բերկը։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, փետրվարի 9-ին «Օսկար»-ն այս ձևաչափով անցկացնելու որոշումը կապված է նախորդ տարվա լավ արձագանքների հետ: Հիշեցնենք, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվեց առանց հաղորդավարի, քանի…
Հայաստանից ներկայացված ֆիլմը դուրս է մնացել «Օսկար»-ի հավակնորդ լավագույն օտարերկրյա ֆիլմերի կարճ ցանկից
ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցանկը, որում, սակայն, չի ներառվել Հայաստանից ներկայացված «Էրկեն գիշեր» ֆիլմը: Նշվում է, որ «Էրկեն կիշեր» անվանմամբ հայտնի ֆիլմը պատմական դրամա է, որը ներկայացնում է երեք պատմություն, որոնց իրար է կապում խորհրդանշական քարը: Ինչպես նշվում է Oscars.org կայքում, «Լավագույն…



