автомобили в армении

  • Մխիթարյանի գեղեցիկ գոլը

    Մխիթարյանի գեղեցիկ գոլը

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Վուլվերհեմփթոնին»: Խաղի հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Կավալյերոն: Հանդիպման ամբողջ ընթացքում լոնդոնցիները փորձում էին փրկել խաղը: Հանդիպման  76-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու խաղացողը 86-րդ րոպեին կարողացավ գոլի հեղինակ դառնալ` փոխանցում-հարվածով ու հավասարեցնել հաշիվը: https://www.youtube.com/watch?v=BTiLyo48sFI Խաղի…

  • «Պատերազմներում, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում»,- Նիկոլ Փաշինյան

    «Պատերազմներում, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում»,- Նիկոլ Փաշինյան

    Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին, հայտնում է վարչապետի պաշտոնական կայք-էջը: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել…

  • «ՀՀ կառավարությունը կավելացնի ընդհանուր առողջապահական բյուջեն»,- Արսեն Թորոսյան

    «ՀՀ կառավարությունը կավելացնի ընդհանուր առողջապահական բյուջեն»,- Արսեն Թորոսյան

    Ալմաթիի հռչակագրի 40 ամյակին նվիրված Աստանայում անցկացվող համաշխարհային ժողովին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ելույթը նվիրված էր առողջության առաջնային պահպանմանը. «Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Շուրջ 40 տարի է` ընդունվել է Ալմաթիի հռչակագիրը, որն առողջապահության ոլորտում 20-րդ դարի խոշոր հեղափոխություն է ճանաչվել. այն, մասնավորապես, առողջության առաջնային պահպանումը որակել է որպես «Առողջություն բոլորի համար» նպատակին հասնելու…

  • Երևանում կմեկնարկի հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթ

    Երևանում կմեկնարկի հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթ

    Երևանում մեկնարկող հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթվա միջոցով նպատակ է դրված ամենուրեք և յուրաքանչյուրին հասցնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության արդիական հիմնախնդիրն է: Շաբաթը կմեկնարկի նոյեմբերի 12-ին և կտևի մինչև նոյեմբերի 16-ը: 2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հակամանրէային դեղերի նկատմամբ…

  • «Մենք քաղաքականություն մշակող կառույց ենք, և բոլոր քայլերն ուղղված են մեր բնակչության առողջության պահպանմանն ու բարօրությանը»,- Արսեն Թորոսյան

    «Մենք քաղաքականություն մշակող կառույց ենք, և բոլոր քայլերն ուղղված են մեր բնակչության առողջության պահպանմանն ու բարօրությանը»,- Արսեն Թորոսյան

    Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հյուրը հետաքրքրվել է Հայաստանում հավաքների ժամանակ ինչպիսի միջոցառումներ են իրականացվում քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով վերջին զարգացումները` որպես ժողովրդավարական, դրական փորձ ունեցող երկիր: Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ…

  • Վանաձորում ձախողվել է հանցավոր հեղինակության սպանությունը

    Վանաձորում ձախողվել է հանցավոր հեղինակության սպանությունը

    Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզայնի փոխանցմամբ, ՔԿ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, որը պրոֆեսիոնալ կարատեիստ է։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը նշեց, որ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն կատարվածի վերաբերյալ։ Աղբյուր՝ aysor.am

  • Արդարադատության նախարարության հայտարարությունը

    Արդարադատության նախարարության հայտարարությունը

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին« օրենքի նախագիծը, որին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ արդեն իսկ անդրադարձել են՝ նշելով, որ այսպիսով դատավորների կենսաթոշակն իջեցվում է: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am–ում, գործընկեր…

  • 400-ից ավելի դատապարտյալ արդեն ազատության մեջ է

    400-ից ավելի դատապարտյալ արդեն ազատության մեջ է

    2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 438 դատապարտյալ:

  • Արցախը ունի ոստիկանապետի նոր տեղակալ

    Արցախը ունի ոստիկանապետի նոր տեղակալ

    Aysor.am-ի փոխանցամբ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։

  • Հայաստանի փոքր ՀԷԿ-երը աշխատել են խախտումներով

    Հայաստանի փոքր ՀԷԿ-երը աշխատել են խախտումներով

    Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի գերակշիռ մասը տարիներ շարունակ աշխատել է օրենքի կոպիտ խախտումներով, բայց Բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյաները միջոցներ չեն ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։ Այս ամենի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Այսպիսի եզրահանգում է արել Գլխավոր դատախազությունը, որը, համադրելով առկա փաստերը, քրեական գործ է հարուցել, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Կառույցից…

  • Անօդաչու թռչող սարքերի լիցքավորում լազերային ճառագայթի միջոցով

    Անօդաչու թռչող սարքերի լիցքավորում լազերային ճառագայթի միջոցով

    Շվեյցարիայի Լոզան քաղաքի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում (EPFL) մշակում են օդում լազերի օգնությամբ անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) լիցքավորման տեխնոլոգիա: Համակարգի հանգուցային բաղադրիչը սեփական լաբորատորիայում աճեցված արհեստական ալմաստն է, որի շնորհիվ լազերային ճառագայթը բավականին հզոր է դառնում, որպեսզի էներգիայով սնուցի զգալի տարածության վրա գտնվող մուլտիկոպտյորը: Ինչպես իր կայքում նշում է EPFL-ը, այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ…

  • Նյու Դելին բնակիչները շնչահեղձ են լինում թունավոր սմոգից

    Նյու Դելին բնակիչները շնչահեղձ են լինում թունավոր սմոգից

    Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի բնակիչները արդեն չորրորդ օրն է՝ շարունակում են շնչահեղձ լինել թունավոր սմոգից, որը հայտնվել է նոյեմբերի 8-ի առավոտյան՝ հնդկական Դիվալի փառատոնի տոնակատարությունից հետո: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է 400 միկրոգրամը: Օդերևութաբանները չեն խոստանում, որ մոտակա օրերին Նյու Դելիում կտեղա ուժեղ անձրև, կամ տեղի կունենա քամու ուժեղացում, ինչը…

  • Այսօր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն է

    Այսօր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն է

    Նոյեմբերի 11-ին անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 35-րդ տարելիցի օրն։ Այդ կապակցությամբ ողջ օրվա ընթացքում կոմպոզիտորի արձանի մոտ՝ Կարապի լճի շրջակայքում հնչեցին նրա ստեղծագործությունները: Տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն. հարգանքի տուրք մատուցվեց մեծ հային, հնչեցին ելույթներ: Այնուհետ ներկաներն ուղևորվեցին քաղաքային պանթեոն,  կոմպոզիտորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու, խնկարկելու և հարգելու նրա հիշատակը։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում…

  • Աշխարհում նկատվում է ծնելիության մակարդակի անկում

    Աշխարհում նկատվում է ծնելիության մակարդակի անկում

    Աշխարհի շատ երկրներում ծնելիության մակարդակի զգալի անկում է նկատելի, գրում է The Lancet պարբերականը: Նշվում է, որ ծնելիության այսպիսի մակարդակը բավարար չէ անգամ բնակչության թիվը պահպանելու համար: Սա հատկապես լուրջ գործոն կհանդիսանա այն հասարակությունների համար, որոնցում տարեցների թիվն ավելի շատ է: Գիտնականները ներկայացրել են 1950-2017-ին աշխարհում նկատված միտումները: Եթե 1950-ին կանայք լույս աշխարհ էին բերում…

  • Արթուր Խաչատրյանը կոմիտեում տիրող բարձիթողի վիճակի մասին

    Արթուր Խաչատրյանը կոմիտեում տիրող բարձիթողի վիճակի մասին

    Արթուր Խաչատրյանը, ով ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի միջոցով հայտնել է կոմիտեում տիրող բարձիթողի վիճակի մասին: