РЕН ТВ
Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել՝ հայերի մասնակցությամբ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել շինարարական հրապարակում, որին մասնակցել են նաև հայեր։ Այս մասին տեղեկանում ենք РЕН ТВ-ից։ Նշվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 20 անձ։ Արդեն իսկ բերման է ենթարկվել 9 անձ, որոնցից 7-ը Ուզբեկստանի քաղաքացիներ են, իսկ 2-ը՝ Հայաստանի։ Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները պարզվում են։
Բլենհեյմի պալատից գողացված ոսկե զուգարանակոնքի արժեքը հայտնի է
Շարունակվում են Բլենհեյմի պալատից գողացված ոսկե զուգարանակոնքի որոնողական աշխատանքները: Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն: Ինչպես փոխանցում է աղբյուրը, պալատի գլխավոր կառավարիչ Դոմինիկ Հերը հայտնել է, որ գողացված իրի իրական արժեքը կազմում է մոտ 4.8 մլն ֆունտ կամ 6 միլիոն դոլար: Նա ընդգծել է, որ կողոպուտից հետո որոշում է կայացվել վերանայել անվտանգության համակարգը, որն ակնհայտ…
Մահացել է Մոսկվայի դիջեյ եւ մոդել Ժաննա Ռասկազովան
Մոսկվայում 29 տարեկան հասակում մահացել է դիջեյ եւ մոդել Ժաննա Ռասկազովան, տեղեկացնում է РЕН ТВ-ն։ Ըստ տվյալների՝ օգոստոսի 11-ի երեկոյան նրա ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը։ Շտապօգնություն է կանչել, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել։ Ըստ նախնական տեղեկատվության՝ Ռասկազովան մահացել է թմրամիջոցների գերդոզավորման արդյունքում։ Մահացած մոդելը 29 տարեկան էր։ Նա հայտնի դիջեյ…



