РИА Новости
ՆԱՏՕ-ն սպառնալիք չի տեսնում ՀԱՊԿ-ից. Ստոլտենբերգ
ՀԱՊԿ-ն անվտանգության լուրջ սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը: Ավստրալիա կատարած այցի շրջանակներում Ստոլտենբերգը բանավեճի է մասնակցել տեղի հետազոտական կենտրոններից մեկում: Մասնակիցներից մեկը հարց է տվել՝ ՀԱՊԿ-ն էական սպառնալիք ներկայացնում է արդյոք ՆԱՏՕ-ի համար: «Ոչ, և մի շարք պատճառներով: Մասամբ այն պատճառով, որ դա այնքան էլ ուժեղ…
Twitter-ը առանց թույլտվության անձնական տվյալներ է օգտագործել
Twitter ընկերությունը հաղորդել է, որ սոցիալական ցանցի կարգավորումներում առկա խնդիրների պատճառով կարող էր առանց թույլտվության օգտատերերի անձնական տվյալներն օգտագործել անհատականացված գովազդի համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ընկերությունը տեղեկացնում է, որ վերջերս խնդիրներ են հայտնաբերվել հավելվածում, ինչի պատճառով օգտատիրոջ կողմից ընտրված կարգավորումները պատշաճ ձևով չեն աշխատել: «Եթե դուք սեղմել կամ դիտել եք բջջային հավելվածի…
Պենտագոնը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ԻՊ ընդհատակյա ցանցի հզորացման մասին
«Իսլամական պետություն» խմբավորումը, որի ոչնչացման մասին Սիրիայում և Իրաքում բազմիցս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջին ամիսներին ուժեղացնում և ընդլայնում է այդ երկրներում իր ընդհատակյա ցանցը: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնն իր՝ «Անխախտ վճռականություն» գործողության ընթացքի մասին զեկույցում, որը ԱՄՆ զինված ուժերը և նրանց դաշնակիցներն արդեն 5 տարի…
Չինաստանի ֆոնդային ինդեքսները ԱՄՆ-ի հետ առևտրային կոնֆլիկտի սրման պատճառով նվազում են
Չինաստանի ֆոնդային բորսաների հիմնական ինդեքսները նվազում են 2.6-3 տոկոսով ԱՄՆ-ի՝ Չինաստանը արժութային մանիպուլյատոր ճանաչելու որոշման և երկու երկրների միջև առևտրային կոնֆլիկտի սրման հետևանքով: Այս մասին վկայում են գործարքների տվյալները, որ հաղորդում է РИА Новости-ն: 11:08-ին Շանհայի Shanghai Composite ֆոնդային բորսային հիմնական ինդեքսը նվազել է 2.67 տոկոսով՝ մինչև 274602 կետ, Շենչժենի Shenzhen Composite բորսայի՝ 3,27 տոկոսով՝…
Մոսկվայի կենտրոնում քառահարկ շինություն է այրվել․ տուժել է 1 հրշեջ
Մոսկվայի կենտրոնում վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել դատարկ քառահարկ շինությունում: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 6:18-ին, ամբողջությամբ մարվել՝ ժամը 11-ի սահմաններում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի ընդհանուր մակերեսը հասել է 5000 քմ-ի: Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մայրաքաղաքային գլխավոր վարչությունից, կրակը սպառնացել է հարևան կառույցներին:…
ԱՄՆ-ը սկսել է հրթիռների մշակումը, որոնք արգելված են ՓՄՀՀՊ-ով
ԱՄՆ-ը սկսել է հրիթռների մշակումը, որոնք արգելված են Փոքր և միջին հեռահարության հրթիռների վերացման պայմանագրով (ՓՄՀՀՊ)։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Ռուսաստանի կողմից պայմանագրի չպահպանման հետ կապված՝ պաշտպանության նախարարությունը սկսել է 2017թ.-ից գիտահետազոտական և փորձնական-կոնստրուկտորական աշխատանքների իրականացումը: Նախնական ջանքերը կենտրոնացել են շարժական թևավոր և բալիստիկ հթրիռային համակարգերի վրա: Քանի որ ԱՄՆ-ն իրականացրել է պայմանագրով…
Թրամփը ստորագրել է Կոնգրեսում ընդունված բյուջետային ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսում ընդունված բյուջետային ծրագիրը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Օրինագիծը ժամանակավորապես դադարեցնում է պետական պարտքի մշտական բարձրացման անհրաժեշտությունը մինչև 2021թ.: Այդ հարցը հաճախ քաղաքական տարաձայնությունների առարկա է դառնում: Այժմ պետական պարտքը կազմում է 22 տրիլիոն դոլար: Առաջիկա 2 տարվա համար 1,37 տրիլիոն դոլարի չափով շեմ է հաստատվել:
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է իրեն ոչ ձեռնտու համաձայնագրերը խախտելու ձգտման մեջ
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է իրեն ոչ ձեռնտու համաձայնագրերը խախտելու ձգտման մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտումը հաստատում է, որ ԱՄՆ-ը նպատակ ունի այս կամ այն պատճառով իրեն ոչ ձեռնտու համաձայնագրերը խախտել: Դա կհանգեցնի սպառազինությունների վերահսկման գոյություն ունեցող համակարգի փաստացի դեմոնտաժին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության…
Չինաստանը դեմ է Զարիֆի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին
Չինաստանը դեմ է արտահայտվել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին և Վաշինգտոնին կոչ է անում ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության պահպանման համար, հինգշաբթի ասել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունիին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: ԱՄՆ իշխանությունները չորեքշաբթի պատժամիջոցների ցանկում ներառել էին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին: ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցը հայտնել…
Նավալնին մինչև ամառվա վերջ կմնա կալանքի տակ
Մոսկվայի դատարանը օրինական է ճանաչել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վարչական կալանքը մինչը օգոստոս: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը: Նավալնիին մեղադրում են տեղի իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ: Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Մոսկվայի դատարանը մեղավոր էր ճանաչել Նավալնիին հասարակական կարգը խախտելու մեջ և դատապարտել էր նրան 30 օր կալանքի:
Գերագույն Ռադայի պատգամավորներին հավկիթներով հարվածել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գերագույն ռադայի պատգամավորներ Անդրեյ Ակսենովայի և Սերգեյ Կոշուկովայի մամուլի ասուլիսի ժամանակ անհայտ անձինք կոտրել են դուռը, ապա ներս մտել և հավկիթներով հարվածել պատգամավորներին: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը: Ասուլիսի ժամանակ պատգամավորները տեսակետ էին հայտնում, որ Գերագույն ռադայի՝ ավելի վաղ տեղի ունեցած ընտրություններում եղել են խախտումներ: https://www.youtube.com/watch?time_continue=1&v=tSSFMUYDa-k
Բոլթոնը հաստատել է ԱՄՆ և Իսրայելի հակահրթիռային հաջող փորձարկումը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաստատել է ԱՄՆ և Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համատեղ հաջող փորձարկումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «ԱՄՆ և Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վաղեմի համագործակցությունը մեծ առաջընթացի է հասել: Հաջող փորձարկումը 2 երկրների ազգային անվտանգության համար ոչ միայն նշաձող էր, այլև օգնել է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգությանը»,- թվիթերյան իր…
Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով անտառային հրդեհներ են սկսվել
Ուժեղ երաշտը և անտառային հրդեհների բարձր հավանականությունը Ֆրանսիայում հաջորդել են անոմալ շոգի ալիքին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Անցած շաբաթ Ֆրանսիայի քաղաքներում ջերմաստիճանը բարձրացել է անսովոր ցուցանիշների․ հինգշաբթի բացարձակ ռեկորդներ են սահմանվել 50 քաղաքներում։ Օդի ջերմաստիճանը Փարիզում հասել է +42,6-ի, ինչը նոր ռեկորդ է։ Երկրի դեպարտամենտների մեծ մասում հայտարարվել է նախազգուշացման բարձրացված, երբեմն էլ՝…
Վիեննայում ընթանում է հնգյակի և Իրանի հանդիպումը
Վիենայում ընթանում է հնգյակի՝ Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, և Իրանի քաղտնօրենների հանդիպումը՝ նվիրված Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ծագած ճգնաժամի վերացմանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Բանակցություններն ընթանում են Palaus Coburg հյուրանոցում: Հանձնաժողովի ներկայիս նստաշրջանը կլինի նախապատրաստական բնույթի, նախարարների հանդիպումից առաջ: Հանդիպումն ընթանում է Պարսից ծոցում լարվածության ֆոնին և արդեն ոչ միայն Իրանի…
Ամերիկյան անօդաչու սարքը նկատել են Ռուսաստանի սահմանի մոտ
ԱՄՆ ՌՕՈւ ռազմավարական անօդաչու RQ-4A Global Hawk սարքը ուրբաթ երեկոյան հետախուզում է իրականացրել Ռուսաստանի սևծովյան ափի մոտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով PlaneRadar մոնիթորինգային ռեսուրսին։ 04-2021 համարով անօդաչուն թռել է Իտալիայի ավիաբազայից։ Մոսկվայի ժամանակով ժամը 14.45-ին Global Hawk-ը ավարտել է մոնիթորինգը Դոնբասի սահմանազատիչ գծում, հինգ ժամ անց այն նկատել են Սև ծովի…















