ԱԱԾ սահմանապահ զորքեր
ԱԱԾ սահմանապահ զորքերը սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում ու ՀՀ պաշտպանության նախարարության Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17-18 տարեկան միջնակարգ կրթությամբ, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ՀՀ արական սեռի քաղաքացիների համար։ ԱԱԾ-ն բացահայտել…
Հայ զինծառայողները չեն հարձակվել ադրբեջանցի զինծառայողի վրա. ՊՆ
Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: Նշվում է, որ այս տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել:



