Աարոն Ռեմսի
Յուվեի կիսապաշտպանը վարակվել է քովիդով
Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Աարոն Ռեմսին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ռեմսին ինքնամեկուսացվել է։ Նշենք, որ հունվարի 12-ին Իտալիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Յուվեն» մրցելու է «Ինտերի» հետ, որին չի կարողանա մասնակցել Ռեմսին։
Ռեմսիին վնասվածք ունի
«Յուվենտուսը» տեղեկացնում է, որ ակումբի և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի մոտ աջ ազդրի վնասվածք է ախտորոշվել։ Վալիացին վնասվածքը ստացել էր Ա Սերիայի 1-ին տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում (2-2): Հաղորդվում է, որ 10 օրից Ռեմսին կրկնակի բուժզննում կանցնի, ինչի արդյունքում կհստակեցվեն խաղացողի վերականգնման ժամկետները։
Ռեմսին կարող է ամռանը տեղափոխվել Լիվերպուլ
Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ամռանը վաճառել թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ Ռեմսիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ ուելսցու տրանսֆերով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ, որոնց թվում նաև «Լիվերպուլը»։ Ռեմսիի ներկայիս պայմանագիրը «Յուվեի» հետ ավարտվում է 2022 թվականին։
Ռեմսին կարող է հայտնվել Տոտենհեմում
Calciomercato-ի հաղորդմամբ՝ Թուրինի «Յուվենտուսի» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին հնարավոր է հայտնվի «Տոտենհեմում»։ Տեղափոխվելու հիմնական պատճառը ֆուտբոլիստի դժգոհությունն է։ Ֆուտբոլիստը դժգոհ է այն խաղաժամանակից, որը ստանում է իտալական ակումբում: 29-ամյա Ռեմսիի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո: Ուելսցին Ա Սերիայի ընթացիկ առաջնության ընթացքում մասնակցել է 24 հանդիպման ու դարձել ՝ 4 գոլի և 1 գոլային փոխանցման…
Ռեմսիի դուբլի շնորհիվ Ուելսը նվաճեց Եվրոյի ուղեգիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավարտվեց Եվրո 2020-ի ընտրական փուլը։ Վերջին օրվա ամենահետաքրքրական խաղը Ուելս – Հունգարիա հանդիպումն էր։ Տանտերերի համար հաղթանակը պարտադիր էր մրցաշարի ուղեգիր նվաճելու համար։ Դրանում ակումբին օգնեցին մեկնարկային կազմում կրկին միմյան հետ խաղացող Գարեթ Բելն ու Աարոն Ռեմսին։ Խաղի 15-րդ րոպեին Բեյլի փոխանցմամբ Ռեմսին բացեց հանդիպման հաշիվը։ Երկրորդ խաղակեսին Ռեմսին իր հաշվին դուբլ ձևակերպեց՝ հնարավորություն տալով…
Ես ներողություն եմ խնդրել Ռոնալդուից. Աարոն Ռեմսի
Չեմպիոնների լիգայի «Լոկոմոտիվին» խփած գոլի պատճառով «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին ներողություն է խնդրել իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուից: Ռոնալդուի՝ տուգանայինի հարվածից հետո ռուսական ակումբի դարպասապահ Գիլիերմեն բաց թողեց գնդակը, ինչից հետո ուելսցին գլորեց գնդակը դեպի դարպասը: «Ես մտածում էր, որ դարպասապահը ավելի մոտ է կարող է ցատկով տիրել գնդակին. Իմ ռեֆլեքսները հաղթեցին: Ներողություն եմ խնդրել Ռոնալդուից»-…
Ռեմսին խոսել է Ռոնալդուի հետ ծանոթության մասին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ առաջին ծանոթության մասին․ «Նա այնպիսին էր, ինչպես բոլորը։ Շատ ջերմ էր։ Իհարկե, նա լավագույններից է ֆուտբոլում, բայց կյանքում սովորական մարդ է։ Կրիշտիանուն միանգամից կոտրում է սառույցն ու ստիպում է զգալ, թե ինչ-որ այլ մարդու հետ ես խոսում։ Ակումբում ընտանեկան մթնոլորտ է։ Բոլորը մեկ բան են…
Սլովակիայի ու Խորվաթիայի դեմ խաղերում Ուելսի կազմում կխաղան նաև Բեյլն ու Ռեմսին
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան հրապարակել է հավաքականի հայտացուցակը Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջիկա խաղերի համար: 11 ամսվա մեջ առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին: Հոկտեմբերի 10-ին Ուելսը կխաղա Սլովակիայի, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Խորվաթիայի դեմ: Հավաքականում հանդես կգա նաև «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Դարպասապահներ. Ուեյն Հենեսի, Դենի Ուորդ, Ադամ Դևիս, Պաշտպաններ. Քրիս Գանտեր, Էշլի Ուիլյամս,…
Արսենալն հաղթեց Նապոլիին․ԵԼ
«Արսենալը» Եվրոպա լիգայի շրջանակներում ուժերը չափեց «Նապոլիի» հետ:Հանդիպումը ավարտվեց «Արսենալի» հաղթանակով: 14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Աարոն Ռեմսին: 24-րդ րոպեին Լուկաս Տորեյրայի հարվածից հետո գնդակը անդրադարձի օգնությամբ հայտնվեց Ալեքս Մերեթի պաշտպանած դարպասում: Հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 67-րդ րոպեին մտավ փոխարինման: Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին: https://streamable.com/e79ul
Արսենալը հաղթեց Նյուքասլին և բարձրացավ երրորդ հորիզոնական
«Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նյուքասլին»: Հանդիպումն ավարտվեց «Արսենալի» հաղթանակով՝ 2:0: Աարոն Ռեմսին 30-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը:Ալեքսանդր Լակազետը 83-րդ րոպեին կրկնապատկեց «Արսենալի» առավելությունը: Հանդիպումն 84-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ խաղադաշտ փոխարինելով Մեսութ Օզիլին։ «Արսենալը» 63 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: https://streamable.com/sne77
Ամռանը Արսենալը ցանկանում է 3 ֆուտբոլիստի ձեռք բերել
Ունայ Էմերին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է թիմ հրավիրել 3 նոր ֆուտբոլիստի: Ամռանը Էմերին կարող է մոտ 52,3 մլն. եվրո բյուջեի վրա հույս դնել` կազմը նոր ֆուտբոլիստներով ուժեղացնելու համար: «Արսենալն» փոխարինող պետք է գտնի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ խաղացողի կարգավիճակով կտեղափոխվի «Յուվենտուս»: Էմերին կփորձի նաև նոր կիսապաշտպան և ձախ պաշտպան…
«Տոտենհեմ»-ն ու «Արսենալ»-ը ոչ-ոքի խաղացին, Մխիթարյանը մասնակցեց խաղին
Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Տոտենհեմ»-ն «Ուեմբլի» մարզադաշտում ընդունել էր «Արսենալ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: 16-րդ րոպեին հյուրերի կազմում հաշվիը բացել է Աարոն Ռեմսին: «Խթաններ»-ի կազմում 74-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի օգնությամբ պատասխան գնդակը խփել է Հարի Քեյնը: Խաղավերջում մրցավարը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց, այս անգամ տանտերերի դարպասին, սակայն Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վրիպեց: Ավելացրած ժամանակում հյուրերի կազմում…












