Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ամռանը վաճառել թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին։
Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։
Նշվում է, որ Ռեմսիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ ուելսցու տրանսֆերով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ, որոնց թվում նաև «Լիվերպուլը»։
Ռեմսիի ներկայիս պայմանագիրը «Յուվեի» հետ ավարտվում է 2022 թվականին։


