Աբաաս Մուսավի
ԱՄՆ պատժամիջոցները նրա հուսահատության վկայությունն են․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները վկայությունն են նրա հուսահատության և իր նպատակներին դիվանագիտությամբ հասնելու անկարողության: Այսպիսի հայտարարությունն արել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Միակողմանի սահմանափակումների դիմելու ԱՄՆ-ի գործելակերպը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է բացարձակ պասիվ, ընդունակ միայն անհեթեթ պատժամիջոցների»,-ասել է նա: Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը հայտարարել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների…

