Աբդուլլահ Օջալան
Օջալանն իր աջակիցներին կոչ է արել դադարեցնել հացադուլը
Պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական կառույց ճանաչվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր կողմնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը։ Օջալանը ցմահ բանտարկյալի կարգավիճակով գտնվում է Թուրքիայի Իմրալը կղզու հատուկ բանտում: Հայտնում է Ermenihaber-ը։ Քրդերի առաջնորդը հիշյալ կոչը հղել է իր փաստաբանների միջոցով: Արդեն հայտնի է, որ հացադուլը դադարեցրել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»…
Հացադուլների արդյունքում Օջալանին տեսակցություն է թույլատրվել
Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ, ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանին տեսակցություն է թույլատրվել: Ամիսներ շարունակ ամբողջովին մեկուսացված Օջալանին մայիսի 2-ին տեսակցելու իրավունք է տրվել նրա փաստաբանին: Նշվում է, որ Օջալանին վերջին անգամ կարողացել էր տեսակցել եղբայրը՝ Մեհմեթ Օջալանը, 2019-ի հունվարի 12-ին: Օջալանի փաստաբանը հայտարարել է, որ տեսակցության մանրամասներ կհաղորդի առաջիկա մամուլի…
Թուրքիայի 317 բանտարկյալ հացադուլի մեջ է
Քրդական աշխատավորական կուսակցության նախկին առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` Իմրալը բանտում մեկուսացման դեմ պահանջով Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի համանախագահ և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Գյուվենի սկսած հացադուլը, դեկտեմբերի 16-ից սկսած շարունակվում է 62 բանտերում իր` մեջ ընդգրկելով 317 բանտարկյալի. հաղորդում է mezopotamyaajansi.com կայքը: Նշենք, որ Լեյլա Գյուվենի հացադուլը տևում է արդեն 107 օր և սկվել է անցյալ…