fbpx
Աշխարհ

Հացադուլների արդյունքում Օջալանին տեսակցություն է թույլատրվել

Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ, ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանին տեսակցություն է թույլատրվել: Ամիսներ շարունակ ամբողջովին մեկուսացված Օջալանին մայիսի 2-ին տեսակցելու իրավունք է տրվել նրա փաստաբանին:

Նշվում է, որ Օջալանին վերջին անգամ կարողացել էր տեսակցել եղբայրը՝ Մեհմեթ Օջալանը, 2019-ի հունվարի 12-ին:

Օջալանի փաստաբանը հայտարարել է, որ տեսակցության մանրամասներ կհաղորդի առաջիկա մամուլի ասուլիսին:

Հիշեցնենք, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Լեյլա Գյուվենը Աբդուլլահ Օջալանի մեկուսացման դեմ բողոքելու նպատակով 180 շարունակ հացադուլ է իրականացնում: Թուրքական բանտերում նույն պահանջով հացադուլ են անում հազարավոր քուրդ դատապարտյալներ, որոնք ազատազրկվել են ՔԲԿ-ի անդամ լինելու կամ դրա հետ կապ ունենալու մեղադրանքներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ