ԱԳ նախարար

  • Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում կկարողանան բաց և կառուցողական մտքերի փոխանակման միջոցով վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտի ներկա իրավիճակին և այս լույսի ներքո կշռադատել ՀԱՊԿ երկրների համար հնարավոր ռիսկերը։ «Օրակարգը բավականին…

    ՀԱՊԿ համատեղ նիստում նախատեսվում է 24 փաստաթուղթ ստորագրել
  • Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին Գրիգորյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

    Ախ քարտուղարը Նյու Դելիում կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
  • Նոյեմբերի 18-ին Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ։ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարներին: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր…

    Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարարի հետ
  • Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման…

    ԱԳ նախարարը ԵՄ և անդամ երկրների հատուկ բանագնացներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի…

    Միրզոյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում
  • Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստան–Թուրքիա և Հայաստան Ադրբեջան հարաբարերությունների կարգավորման աշխատանքները միմյանցից անկախ չեն։ Թուրքական Tvnet–ի հետ հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե խաբկանք է, թե ոմանք մտածում են, թե հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններն իրարից անկախ են։

    Խաբկանք է, որ ոմանք մտածում են, թե հայ–թուրքական և հայ–ադրբեջանական բանակցություններն իրարից անկախ են. Չավուշօղլու
  • Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: Ջոլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդումները խորապես մտահոգիչ են: «Նման բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանը պետք է վերադառնա կայուն իրավիճակի»,- գրել է Ջոլին:

    Կանադայի ԱԳ նախարարը՝ Բաքվի պատերազմական հանցագործության մասին
  • Հայաստանի ԱԳՆ-ն NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը: «Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել  հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»,-նշել է խոսնակը:

    Փելոսիի այցի վերաբերյալ Բելառուսի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
  • Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Չնայած Ադրբեջանի սադրանքներին` հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը: Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է ձախողել բանակցությունները, անհիմն են: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական է, նպատակ ունի հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և նույնն…

    Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն
  • Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավականում Հունաստանի արտաքին գործերի նախարարին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հունաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արարատ Միրզոյանն ու Նիկոս Դենդիասը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նիկոս Դենդիասը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

    Հունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան
  • Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքն ու հեռանկարները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։ «Կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ…

    Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքը
  • Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել էԱֆրիկա, որտեղ նա նպատակ ունի աջակցություն ստանալ  Մոսկվայի կողմից ուկրաինական նավահանգիստների շրջափակումից հետո սննդի պակասի հետ կապված: Երկուշաբթի օրը Լավրովը հանդիպում կունենա Կոնգոյի առաջնորդների հետ: Եգիպտոսը ցորենի ամենամեծ ներկրողն է աշխարհում, և 100 միլիոնանոց բնակչությանը կերակրելու համար կախված է Ուկրաինայից և Ռուսաստանից: Պատերազմող երկրները ուրբաթ օրը համաձայնության են եկել…

    Ռուսաստանը փորձում է Արևմուտքին մեղադրել պարենային պակասի մեջ
  • Հուլիսի 19-ին Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերը առավել խորացնելու գործում: Այս առումով շեշտվել է տարբեր…

    ԱԳ նախարարը հանդիպել է Լեհաստանի նախագահի հետ
  • Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քննարկումներ կլինեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

    Արարատ Միրզոյանը կմեկնի Լեհաստան
  • Հուլիսի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնել է ԱԳՆ-ն։ «Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման…

    ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հեռախոսազրույց են ունեցել