ագ
Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը․ Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե որոնք են մեր գործողությունները՝ ի պատասխան տարածաշրջանային իրադարձություններին, մասնավորապես Թուրքիայի ագրեսիային, որ տեղի է ունենում Սիրիայում։ «Վստահ ենք, որ Սիրիայի ճգնաժամը պետք է…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հետ
Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ առկա են բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բոլոր մակարդակներում դինամիկ…
ԱԳ նախարարի հայտարարությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ
Երեկ Նյու Յորքում կայացած ընտրությունների արդյունքում, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թվականների ժամանակահատվածի համար։ Հայաստանը՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ Այս նշանավոր ձեռքբերումը միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում արձանագրված էական առաջընթացի…
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունները լիարժեք վերականգնված են. Լավրով
Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները լիարժեք վերականգնված են ԵԽԽՎ-ում, և իր աշխատանքներում ռուսական պատվիրակությունը հենվում է հենց այդ իրողության վրա։ Այս մասին Սլովակիայում ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։ «Խորհրդարանական վեհաժողովի որոշումն արդեն ընդունված է։ Մեր խորհրդարանական պատվիրակության իրավասությունները լիարժեք վերականգնված են՝ առանց որևէ բացառության, և դա է իրականությունը։…
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք Տալին: Այս մասին փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունենալու երկրի վարչապետի, արտաքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի հետ: Նախատեսված է նաև նախարարի հանդիպումը ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների…





