ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք
Տեղ գյուղի կոմբայնավարը հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում
Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում: Ինչպես հայտնում են ՊՆ-ից, համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ։

