Ադրբեջանի ագրեսիա
Պուտինի ստերը՝ ՀԱՊԿ-ի մասին, խաթարում են Հայաստանի անվտանգությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Հայաստանի վրա ագրեսիա չի եղել, իսկ Արցախում տեղի ունեցած պատերազմը դուրս է Հայաստանի իրավասությունից, արտահայտում է ոչ միայն Ռուսաստանի՝ որպես դաշնակցի անպատասխանատու կեցվածքը, այլ նաև փորձում է քաղաքականորեն օրինականացնել ՀԱՊԿ-ի անգործությունը։ Պուտինի պնդումը, թե Հայաստանի վրա հարձակում չի եղել, խիստ անհամապատասխան է իրականությանը։ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում ադրբեջանական…
Ադրբեջանը ավերել է Արցախի Տանձատափ 19-րդ դարի եկեղեցին
«Caucasus Heritage Watch» կազմակերպությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք փաստում են, որ Ադրբեջանը ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին։ Արբանյակային տվյալները ցույց են տալիս, որ եկեղեցին, որը դեռ կանգուն էր 2023 թվականի հոկտեմբերի 5-ին, արդեն ամբողջովին ավերվել էր 2024 թվականի ապրիլի 30-ին։ Կազմակերպությունը նշում է, որ սա Արցախի հայկական մշակութային ժառանգության համակարգված…
Մեծ Եղեռնի օրը, պետք է դառնա մեր միասնականության ու պայքարի օրը. ԲԱՑՈւՄ
Հայոց ցեղասպանությունը, որը հանգեցրեց 1,5 միլիոն մարդու բնաջնջման, համաշխարհային ողբերգություն է մարդկության համար, որն աշխարհը կհիշի ապրիլի 24-ին։ Սակայն չպետք է մոռանալ, որ այսօր Արցախում հայ ժողովուրդը բախվում է Ադրբեջանի կողմից ցեղասպանության նմանատիպ սպառնալիքի։ Արցախի շրջափակմամբ և աշխարհին կապող ճանապարհի փակմամբ պարզ են Ադրբեջանի հկամարդկային և ագրեսիվ գործողությունները հայ ժողովրդի դեմ։ Որպես հանրույթ՝ մենք ընդհանուր…
Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են. ԱՄՆ կոնգրեսական
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատում Մասաչուսեթս նահանգը ներկայացնող Լորի Թրահանը: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս չհիմնավորված ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են: Եվս մեկ անգամ Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգնել դիվանագիտական լուծում գտնելու հարցում», – գրել է…
Սանկտ Պետերբուրգում ԱԺ պատգամավորները ներկայացրել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները
ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Թումասյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ…
Դեսպան Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային
Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել-Բրաուն Պիվեին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, Հայաստանին սատար կանգնելու և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանգամանորեն անդրադարձ է կատարել ինչպես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այնպես էլ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի…
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կներկայացվեն Ճապոնիայի կառավարությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Վարդենիս այցելության և Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու համար։ «Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը ոչ միայն Վարդենիս կատարած այցին,…
Ինչ դիրքորոշում ունի Սլովենիան ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
Սլովենիայի դիրքորոշումը համապատասխանում է Եվրամիության դիրքորոշմանը, որը հաստատակամորեն ներգրավված է անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման գործում և վճռականորեն խրախուսում և աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխանն՝ այս մասին նշել են Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպանությունից: «Սլովենիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերին, որը սերտորեն համագործակցում է…
Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի միակողմանի ագրեսիան անընդունելի է․ Լիոնի քաղաքապետ
Ֆրանսիայի Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն անդրադարձել է ադրբեջանական հարձակմանը՝ անընդունելի համարելով հայ ժողովրդի դեմ ագրեսիան: Քաղաքապետն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի միակողմանի ագրեսիան անընդունելի է: Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը պետք է գործեն»,-շեշտել է Դուսեն: Նա նաև նշել է, որ իր մտքերը պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների հետ են, Լիոնը…
Ադրբեջանի ագրեսիան խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է․ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունները ևս մեկ անգամ բացահայտ կերպով վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սիստեմատիկ բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է։ Այսպես, մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական…










