ադրբեջանի քաղաքացի
Իսրայելական և իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի հեղափոխության պահապանների ուժերը ձերբակալել են Իսրայելի եւ Ադրբեջանի քաղաքացի Ամիտ Հազա անունով մարդու, որը կասկածվում է Թեհրանում Հեղափոխության պահապանների սպայի անձը ներկայացնելու և Իսմայիլ Հանիեի սպանությանը աջակցելու մեջ։
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ բոլոր անձինք, որոնք մասնակցել են վերջերս Իրանի Շիրազ քաղաքում շիա սրբավայրի վրա կատարված զինված հարձակմանը, ձերբակալվել են: Նախարարության տվյալներով՝ Շահ Չերահի դամբարանի վրա հարձակման կազմակերպման կասկածանքով բերման է ենթարկվել 26 մարդ։ Նրանք Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։ «Երկրում ահաբեկչական խմբավորման գործողությունների հիմնական կազմակերպիչը և համակարգողը Ադրբեջանի քաղաքացին է,…
Արդաբիլի նահանգապետարանի անվտանգային հարցերով վարչության պետը հայտնել է, որ Իրանի սահմանապահները Փարսաբադի շրջանում փոխհրաձգության մեջ են մտել Ադրբեջանի քաղաքացու հետ, որը փորձում էր 10 կգ թմրանյութով հատել սահմանը: Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը: Ըստ պաշտոնյայի՝ մաքսանենգը կրակել է իրանցի սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել, և Ադրբեջանի քաղաքացին սպանվել է:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն սպասվելիք իրավական գործընթացներին, ասաց, որ փաստն այն է, որ անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը, նա ձերբակալվածի կարգավիճակ ունի և իրականացվում է նախաքննություն: «ՀՀ իշխանությունները Սահմանադրությամբ բոլոր պարտականություններն իրականացնում են, ներգրավված է գործընթացում նաև Կարմիր Խաչը, կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը»,-ասաց նախարարը:…
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին: Այս մասին տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր այցելեցի Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում»,- գրել է նա: Այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը…
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին՝ ինչպես են Երևանում մեկնաբանում «Ինչ, որտեղ, երբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի՝ ազգային պատկանելիության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության հետ կապված հայտարարությունը։ «Ինչ, որտեղ, երբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի…