Ադրբեջան ԱԳ
Արցախի ԱԳՆ-ի արձագանքը Իլհամ Ալիևի հայտարարություններին
Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյան արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: «Հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասում օգտագործելով այնպիսի տոնայնություն և բառապաշար, որը դուրս է տարրական դիվանագիտական…
Հրազդանի բնակչին սպանել է ազգությամբ ազերի ՀՀ քաղաքացին․ գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Ադրբեջանի Հանրապետությունում ծնված, ազգությամբ ազերի, սակայն վերջին 25 տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացի, 41-ամյա տղամարդ է՝ տուժողի վաղեմի ծանոթը և հարևանը:…
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվում շրջել․ փոխնախարար
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվի փողոցներում շրջել, դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե մեր հասարակության զարգացվածության աստիճանը ինչքան առաջ է հարևան պետության հասարակության համեմատ: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով հարցին թե ինչպես կգնահատի ադրբեջանցի և հայ լրագրողների փոխադարձ այցելությունները Ադրբեջան, Արցախ և Հայաստան: Աղբյուրը…
Նյու Յորքում կայացել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատեցին ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը…




