ազատ թի վի

  • Երկաթուղայինների գործադուլի պատճառով Գերմանիայի ամբողջ տարածքում դադարեցվել Է հեռընթաց գնացքների երթեւեկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Twitter-ում Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի Էջում: «Մենք հենց նոր որոշեցինք ամբողջովին դադարեցնել հեռընթաց գնացքների երթեւեկությունն Գերմանիայի ողջ տարածքում մինչեւ հետագա ծանուցումը: Բոլոր այն գնացքները, որոնք ներկա պահին շարժման մեջ են, կընթանան միայն մինչեւ հաջորդ կայարանը»,- նշվում Է…

    Գործադուլ Գերմանիայում
  • Հարավային Կորեան 2019 թվականին 1,1 տրլն վոն (890 մլն դոլար) կհատկացնի ԿԺԴՀ-ի հետ կապված նախագծերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը՝ հղում անելով միավորման գործերի նախարարությանը: Այդ նպատակների համար հատկացված բյուջեն 2016 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 1 տրլն վոն գումարը: Դա 15 տոկոսով ավելի Է, քան հատկացվել Էր ընթացիկ տարում: Բյուջեի…

    Հարավային Կորեա-ԿԺԴՀ. 1,1 տրլն վոն (890 մլն դոլար)
  • ԿԸՀ-ն ներկայացնում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները  10.12.2018, ժամը՝ 08:30-ի դրությամբ:ՀՀԿ- 4,7%,  «ՔՈ» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 0,68%, ՀՅԴ- 3,89%, «Իմ քայլը» դաշինք 70,43%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 6,37%, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 0,51%, «Ազգային առաջընթաց» կուսակցություն-0,33%, «Մենք» դաշինք -2%, «Օրինաց երկիր» կուսակցություն – 0,99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն – 1,82%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 8,27%

    ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները այս պահին
  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ ԱրծրունՀովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` «Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում ՊՆ իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու…

    ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ
  • Գյումրու բժշկական կենտրոնում բուժվող հիվանդները ևս հնարավորություն ունեցան ընտրելու: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող հիվանդների համար բերվել է շրջիկ արկղ: Արկը հիվանդանոց է տեղափոխվել դրան մոտ գտնվող 32/26 տեղամասից՝ վստահված անձի, հանձնաժողովի անդամի և ոստիկանի ուղեկցությամբ: Հիվանդանոցի կողմից անձնագրային բաժին հիվանդանոցում բուժվող հիվանդների ցանկը տրամադրվել էր նախապես: Ցուցակ ընդգրկված…

    Հիվանդները ևս հնարավորություն ունեցան ընտրելու
  • Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում մասնակցեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկությունից հետո նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին՝ նշելով, որ դա կլինի քարոզչություն: ՀՀ առաջին նախագահը խոստացավ ընտրությունների վերաբերյալ գնահատական տալ դրա դրանց ավարտից հետո: Միայն հարցին, թե արդյոք մտահոգություններ ունի արցախյան հարցի վերաբերյալ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Հայ ժողովրդի  մեջ…

    Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց
  • Առաջին անգամ քվեարկող քաղաքացիներն արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկելիս կստանան կրծքանշաններ: ԿԸՀ-ն առաջին անգամ քվեարկողների համար պատրաստել է  80 000 օրինակ կրծքանշան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, մեր օրենսդրությամբ, երկուսից երեք անգամ կրճատում են նախապատրաստական աշխատանքների ժամանակը: Սակայն, ԿԸՀ-ն սեղմ ժամկետում կարողացել է իրականացնել բոլոր գործառույթները: Ամենամեծ նորամուծությունն այն է, որ  առաջին անգամ կրծքանշաններ են պատրաստվել և բաժանվել բոլոր ընտրատեղամասերին: Դրանց վրա գրված է` «Ես քվեարկել եմ առաջին անգամ»: Ովքեր առաջին անգամ կքվեարկեն, նրանց կբաժանվի դա», -ասաց Սմբատյանն ու հավելեց, որ կրծքանշանները պատրաստվել են 80 000 օրինակով: ԿԸՀ քարտուղարը հավաստիացրեց, որ ԿԸՀ-ն բաշխել է  Հանրային հեռուստատեսությամբ…

    80 000 օրինակ կրծքանշան առաջին անգամ քվեարկողների համար
  • ԳԱԼԱ-ն գրում է՝ Ընդամենը կես ժամվա ընթացքում 9/47 ընտրատեղամասում, որտեղ ՊՆ նախկին նախարարն ու ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն էր քվեարկում, մեր տեսախցիկն արձանագրեց մի քանի ընտրախախտում: Մինչև Վիգեն Սարգսյանի քվեարկությունը  լրագրողների ու դիտորդների թիվն ավելի շատ էր, քան ընտրողների, միայն դրանից  հետո իրավիճակը փոխվեց. ընտրողների հոսքը մեծացավ: Քաղաքացիներից մեկն քվեախցից դուրս է գալիս քվեաթերթիկը ձեռքին,…

    Երեք ընտրախախտում մեկ տեղամասում
  • «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը բոլոր հայերի համար ցանկանում է ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընտրություն կատարեց թիվ 6/17 ընտրատեղամասում, որտեղ եկել էր դստեր և կնոջ հետ: «Ես իմ Սաթենի (դուստրն է՝ հեղ.), իմ և բոլորի համար ցանկանում եմ ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան ու ցանկանում եմ հավատալ,…

    «Քվեարկել եմ հանուն հեղափոխական Հայաստանի». Սուրեն Սահակյան
  • ԳԱԼԱ-ն  ահազանգ է  ստացել Գյումրու Կազաչի պոստ, Դոս 1, տուն 11 հասցեում բնակվող քաղաքացուց: Ռուզաննա Հարությունյանը փոխանցել է, որ տեղամասում, ուր ինքը ընտրություն է  կատարել, ընտրողին տվել են ոչ թե 11 քվեաթերթիկ, այլ 10: Քվեախցում նկատել է, որ բացակայում է 4-րդ քվեաթերթիկը: Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, որից հետո Ռուզաննա Հարությունյանին տվել են 4-րդ քվեաթերթիկը:…

    Ահազանգ Գյումրիում. քաղաքացին դժգոհել է
  • ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի տվյալներով ուսումնասիրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում կատարված ենթադրյալ ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ իրավապահ մարմինների ստացած 76 ահազանգ, որոնք ստուգվել կամ ստուգվում են հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Այս մասին հայտնում է 168.am-ը։ Դեպքերից 48-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից…

    Նախընտրական շրջանում ենթադրյալ ընտրական հացնագործության 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, 19 դեպքով նախապատրաստվում են նյութեր. Դատախազություն
  • ArmVote-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ի համացանցային կայքում (electionsonline.am) գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» նշագրմամբ հղում, որով կարելի է համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ավելի քան 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքին և նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։

    Ավելի քանի 1500 ընտրատեղամասերում կատարվող իրադարձություններին հնարավոր կլինի հետևել օնլայն
  • Պաշտպանության կայքի տեղեկացմամբ, ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»: Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել 1-28 անվճարհեռախոսահամարին:

    Ընտրությունների օրը ՊՆ-ում կգործի «թեժ գիծ»
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել  ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանի ելույթում, մասնավորապես, ասված է. «Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում Թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և…

    Զոհրաբ Մնացականյան՝ «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»
  • ՀՀ դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի…

    «Ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին», – դատավորների միություն