fbpx
Ընտրություններ

Հիվանդները ևս հնարավորություն ունեցան ընտրելու

Գյումրու բժշկական կենտրոնում բուժվող հիվանդները ևս հնարավորություն ունեցան ընտրելու: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող հիվանդների համար բերվել է շրջիկ արկղ:

Արկը հիվանդանոց է տեղափոխվել դրան մոտ գտնվող 32/26 տեղամասից՝ վստահված անձի, հանձնաժողովի անդամի և ոստիկանի ուղեկցությամբ: Հիվանդանոցի կողմից անձնագրային բաժին հիվանդանոցում բուժվող հիվանդների ցանկը տրամադրվել էր նախապես: Ցուցակ ընդգրկված 11 քաղաքացուց այդ պահին հիվանդանոցում գտնվող 8 հիվանդ կատարել է իր քաղաքացիական պարտքը: Նրանցից 3 արդեն դուրս էր գրվել հիվանդանոցից: Շրջիկ արկղ եղել է նաև Աշոցքի հիվանդանոցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ