ազատ տնտեսական գոտի
Ազատ տնտեսական գոտիների զարգացման քննարկումներ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։
Պարզեցված ընթացակարգեր՝ ազատ տնտեսական գոտիներում գործելու համար
Նախորդ տարի Հայաստանի կառավարությունը ընդունել է ազատ տնտեսական գոտիների գործունեության համար նոր որոշում։ Այն հնարավորություն է տալիս ապահովել բարենպաստ ներդրումային պայմաններ, կրճատել վարչարարական ծախսերը։ Տնտեսվարողների համար ստեղծվել են ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների արտահանման և հետադարձ ներմուծման համար պարզեցված ընթացակարգեր` առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման և նոր մաքսային ընթացակարգով ապրանքների հայտարարագրման, հայտնում են…
Իսրայելը մոտ ապագայում դեսպանատուն չի բացի ՀՀ-ում. Ալեքսանդր Ցինկեր
Իսրայելական Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում խոսել է նաև հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների մասին: Նա նշել է, որ պետք է ակտիվացնել դրանք, մանավանդ որ հայկական կողմը որոշել է դեսպանատուն բացել Իսրայելում: «Ես անգամ որոշել եմ, թե որտեղ ամենալավը կլիներ հայկական դեսպանատունը: Բայց նաև մասնագետների հարց կա: Շատ հավանական…
Փոքրիկ ակնարկ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հանք բացելու ցանկության մասին. Նիկոս Նիկոլայիդիս
Նիկոս Նիկոլայիդիսը Facebook-ի իր էջում գրել է. «Փոքրիկ ակնարկ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հանք բացելու ցանկության մասին Կիպրոսը փաստացի բաժանված է 2 մասի՝ հունական և թուրքական մասերի։ Բայց թուրքական մասը ոչ մի եվրոպական կամ էսպես ասած աշխարհում թելադրող պետություն չի ճանաչել որպես Թուքիայի մաս։ Բոլոր քարտեզներում Կիպրոսը ներկայացվում է որպես մեկ պետություն։ Վերջինս…
Կառավարության որոշմամբ Գյումրիում ազատ տնտեսական գոտի կստեղծվի
Օգոստոսի 29-ին գումարված հերթական նիստի ընթացքում Կառավարությունը որոշեց Շիրակի մարզում ստեղծել լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի սպասարկելու էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի…
ՀՀ նախագահն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ): Նախագահը ծանոթացել է ստեղծված ենթակառուցվածքներին ու պայմաններին։ Մեղրիի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, ընթացիկ իրավիճակն ու նախատեսվող անելիքները։ Մասնավորապես նշվել է, որ առայժմ իրականացվել են միայն առաջին փուլով նախատեսվող աշխատանքները։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ…






