Ազգային անվտանգության ծառայություն
ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին
Aysor.am-ը գրում է. Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ դիմումի հիման վրա քրեական գործ հարուցել` հանցադեպի բացակայության հիմքով: «Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով», – ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք` ավելի վաղ իրավապաշտպան Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին…
Ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը: Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական…
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը կոչ է անում հաղորդում ներկայացնել դատախազին, եթե ԱԱԾ-ն «գործ է կարում»
Ազգային Անվտանգության ծառայությունը հետաքննական մարմին է և դրա ղեկավարը պարտավոր է տեղեկացված լինել քրեական գործի նախաքննության ընթացքին ու ձեռք բերված ապացույցներին, փաստական տվյալներին, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը՝ պատասխանելով մեկնաբան Պետրոս Ղազարյանի հարցին արդյոք հիմնավո՞ր են ՊՎԾ պետ (լիազորությունները դադարեցված) Դավիթ Սանասարյանի հայտարարությունները, թե ԱԱԾ պետը ճնշում…
ԱԱԾ-ից Գարեգին Միսկարյանին առաջարկել են հերքել գրառումը
«Այսօր ԱԱԾ-ից (Երևան -0001, Նալբանդյան փ. 104) նամակ եմ ստացել։ Նամակում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը առաջարկում է ինձ՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանիս, հերքել 19.04.2019 թ. կատարված գրառումը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՈ վարչության անդամ Գարեգին Միսկարյանը: Գրառումն ամբողջությամբ ստորև՝ «Այսօր ԱԱԾ-ից…
Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան
Նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը։ Մարտի սկզբին հաղորդվեց, որ ԱԱԾ-ն թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից: Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է դեռ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին: 2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը…
Կառավարությունը 11 միլիոն դրամ հատկացրեց ԱԱԾ-ին
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին այս տարվա առաջին կիսամյակում Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 11 մլն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով 6,925.3 հազար դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 4,140.0 հազար դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 11-ի նիստում: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով,…
Խոշոր գումարի յուրացման դեպք Գեղարքունիքում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին։ Արդյունքում բացահայտվեցին կոռուպցիոն բնույթի հանցագործություններ։ Տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված միջոցառմամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքի նախկին ղեկավարն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2015-17 թվականներին համայնքապետարանի պահակ է ձևակերպել որդուն, որը…








