Ազգային ժողովի նիստ
Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորները բոյկոտեցին այսօրվա նիստը
Այսօր՝ մայիսի 11-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին ԱԺ նիստին և քվեարկություններին: Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը հանգեցրել էր կողմերի միջև ծեծկռտուքի:
Ազգային ժողովի նիստը շարունակվում է (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը։ Այսօրվա նիստի օրակարգը՝ այստեղ։
Ընթանում է Ազգային ժողովի քառօրյա նիստը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ խորհրդարանը անցկացնում է այս տարվա վերջին նիստերը։ Օրակարգում 40 հարց է։
ԱԺ-ում քննարկվում է 2020-ի բյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ Ազգային ժողովը շարունակումէ Քառօրյա նիստը։ Այսօր շարունակվում է 2020թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը։
Ընթանում է Ազգային ժողովի նիստը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։
ԼՀԿ-ի հեղինակած նախագծին ձեռնպահ քվեարկեց 62 պատգամավոր
Այսօր Ազգային ժողովի նիստում քվեարկության էր դրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսման հնարավորություն տալուն։ Նախագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, դեմ՝ 10, իսկ 62 հոգի ձեռնպահ մնացին։ Նշենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին, քանի որ աբողջական փոփոխությունների փաթեթ է նախատեսում, իսկ այս պահին ահռելի…
Գրիգոր Բեքմեզյանը ընտրվել է ԲԴԽ անդամ
Հունիսի 20-ին Ազգային ժողովում հրապարակվեցին ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրության արդյունքները: Կողմ է քվեարկել 107 պատգամավոր, դեմ՝ 4: Արդյունքում՝ Գրիգոր Բեքմեզյանն ընտրվել է ԲԴԽ անդամ: Դատական օրենսգրքի համաձայն՝ ԲԴԽ անդամը ԱԺ-ի կողմից ընտրվելուց անմիջապես հետո նիստում հանդիսավոր պայմաններով երդվում է, որից հետո ԲԴԽ անդամը ստորագրում է երդման տեքստը: «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ…
Ցեմենտի վերաբերյալ պետական տուրքի մասին օրենքն ընդունվեց ամբողջությամբ
Հունիսի 3-ին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվեց ձայների 85 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: ԲՀԿ-ն նույնպես կողմ քվերակեց նախագծին: «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը վերաբերում էր ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելուն: Սկզբում կառավարությունն առաջարկում էր 22 հազար դրամ,…
Նախագիծը նպատակ ունի պաշտպանելու կենսաթոշակառուների իրավունքները. Սրբուհի Գրիգորյան
Մայիսի 29-ին խորհրդարանում հերթական նիստի ընթացքում նի հ«Լուսավոր Հայաստան» ԼՀԿ խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Նա նշեց՝ նախագիծը նպատակ ունի պաշտպանելու կենսաթոշակառուների իրավունքները, ապա մասնավորեցրեց՝ խոսքը տեղաշարժման խնդիրներ ունեցող, երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է: «Անձինք, ովքեր տարիներ շարունակ…
Որ պահին պատրաստ չլինեմ, բարոյական չեմ համարի իմ պաշտոնավարումը. Արթուր Դավթյանը՝ Կոնջորյանին
Մայիսի 10-ին խորհրդարանի նիստում Դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանկ պատգամավոր Հայկ Կոնջորյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Դուք պատրա՞ստ եք գնալ մինչև վերջ՝ անկախ նրանից, թե նախորդ իշխանության ինչ մակարդակի պաշտոնյաներ կհայտնվեն մեղադրյալի կարգավիճակում»: «Որ պահին պատրաստ չլինեմ, ես բարոյական չեմ համարի իմ պաշտոնավարումը»,- պատասխանեց գլխավոր դատախազը: Հայկ Կոնջորյանը նաև մի…
Այն խոստումները, որոնք ժողովուրդը լսել է հեղափոխության օրերին, պետք է իրականան. Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով հեղափոխությունից հետո ժողովրդի ունեցած ժողովրդի սպասելիքներին, նշեց, որ ամենակարևորը, որ ընտրությունները նորմալ էին և քայլեր կատարվում են: Նա նաև ասաց, որ այն խոստումները, որոնք ժողովուրդը լսել է հեղափոխության ընթացքում, պետք է իրականան: Ծառուկյանը շեշտեց, որ տնտեսական հեղափոխության համար ինքը ծրագիր է ներկայացրել ու մատնանշել, որ առանց իր ներկայացրած ծրագրի…
Ի՞նչ օրակարգ է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչ օրակարգ է ունենալու Վիեննայում կայանալիք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Վարչապետը պատասխանեց, որ այս ժամերին հստակեցվում է՝ այդ հանդիպումը լինելո՞ւ է, թե՞ չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ստանան բոլոր կողմերի համաձայնությունը, և դրանից հետո կհայտնեն այդ մասին…