Ազգային հացաքական
Խոակին Կապարոսը վերադարձել է Հայաստան
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն Իսպանիայից վերադարձել է Հայաստան: Այս տեղեկատվությունը հաստատել է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայտնենք, որ մարզչի հետ Հայաստան են վերադարձել նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն ու երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը: Երևան ժամանելուց հետո իսպանացի մասնագետներն ինքնամեկուսացել են: Այս մասին տեղեկանում ենք NEWS.am Sport-ից:

