ազգային փոքրամասնություն
ԵՄ պահանջով Զելենսկին ստորագրել է ազգային փոքրամասնությունների մասին օրենքը
Ուկրաինայի նախագահ Զելենսկին ստորագրել է ազգային փոքրամասնությունների մասին օրենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի հետագա եվրաինտեգրման համար: Ուկրաինական Strana.ua հրատարակության համաձայն՝ 2019 թվականից Եվրամիությունը պահանջում է վերամշակել ուկրաինական նորմերը՝ դրանք համապատասխանեցնելով ազգային փոքրամասնությունների պաշտպանության ԵՄ չափանիշներին։ Օրինագիծն արգելում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը և երաշխավորում է հավասար «քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և լեզվական իրավունքներ ու…
Պետք է շրջադարձային քայլեր արվեն ազգային փոքրամասնությունների ոլորտում․ Բաքոյան
Այսօր ԱԺ ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խոսեց ազգային փոքրամասնություններից։ Նա ասաց, որ վերջին 30 տարում Կառավարությունը միշտ էլ ուշադրություն դարձրել է ազգային փոքրամասնություններին, բայց դա բավարար չի եղել, քանի որ կիրառված գործիքակազմերը արդյունավետ չեն եղել։ Բաքոյանը վստահություն հայտնեց, որ առաջիկա 5 տարիներին Կառավարությունն ավելի շատ ուշադրություն է կենտրոնացնելու ազգային փոքրամասնությունների վրա ու…
ՀՀ-ն կունենա Ազգային փոքրամասնությունների օր․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
ՀՀ ազգային ժողովը ընդունել է պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներկայացրած նախագիծը։ Դրանով Բաքոյանն առաջարկում էր «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել, ըստ որի՝ հոկտեմբերի առաջին կիրակին Հայաստանում պետք է նշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր։ Նախագծին կողմ քվեարկեցին 115 պատգամավոր։
Զուրաբիշվիլին խոսել է ազգային փոքրամասնությունների՝ վրացերենի իմացության անհրաժեշտության մասին
«Վրաց լեզուն շատ հարուստ է և նրանով շատ բանի կարելի է հասնել»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրա խոսքերով՝ լեզուն պետության բաղկացուցիչ մասն է, առանց որի միասնականություն հնարավոր չէ: Վրացերենին նվիրված գիտաժողովին Վրաստանի նախագահն անդրադարձել է նաև Վրաստանում ապրող ազգային փոքրամասնություններին և նրանց՝ վրաց լեզվի ուսուցման կարևորությանը: «Մենք այն հանդուրժող երկիրն ենք,…




