Ազգային օրակարգ
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները միաբանում են հիմնել
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հայտարարել են, որ հիմնում են «Նոր պետություն» միաբանումը։ Այս հայտարարության մասին տեղեկանում ենք «Ազգային օրակարգի» Facebook-ի էջից։ Միաբանման ստեղծման նպատակներ են նշվում․ «Ա) Ազատագրել Հայաստանը տիրող հակահայկական իշխանական և կառավարման համակարգից. Բ) Կերտել ազգային պետություն և դրան համարժեք պետական-քաղաքական համակարգ»։ Ավելի մանրամասն՝ այստեղ։
Ընտրություններն ու ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ»
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ ««Ազգային օրակարգ» կուսակցությունը շարունակ հայտարարել է, որ Հայաստանում օտարի շահերը սպասարկող ապազգային իշխանական համակարգի դեմ իրական պայքարը կրում է ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաև բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, որ նշյալ հակահայկական համակարգի կողմից կազմակերպվող ու փաստացի վերահսկվող որևէ ընտրություն չի կարող հանգեցնել…


