Ազգերի գավաթ
Ֆիջին պատրաստվում է Ուելսի դեմ Ազգերի գավաթի վճռորոշ հանդիպմանը
Ֆիջիի ռեգբիի հավաքականը Քարդիֆում պատրաստվում է Ազգերի գավաթի շրջանակում Ուելսի դեմ կայանալիք կարևոր հանդիպմանը։
Ազգերի գավաթ․ հայտնի է հաղթող շախմատային թիմը
Ավարտվեց «Ազգերի գավաթ» անունը կրող շախմատային թիմային առցանց մրցաշարը։ Եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցել են ԱՄՆ-ն ու Չինաստանը։ Արդյունքում՝ մրցապայքարն ավարտվել է ոչ-ոքի 2-2 հաշվով, բայց լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող են ճանաչվել չինացիները։ Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էր նաև Եվրոպայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։
Մեկնարկում է Ազգերի գավաթը․ Արոնյանը կլինի Եվրոպայի թիմում
Մայիսի 5-ին մեկնարկում է շախմատի «Ազգերի գավաթ» առցանց թիմային մրցաշարը։ Դրան մասնակցելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները, սակայն Հայաստանն առանձին չի ներկայանա այդ մրցաշարին։ Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հանդես կգա Եվրոպայի հավաքականի կազմում։ Սկզբում թիմերը կմրցեն շրջանաձև մրցակարգով, այնուհետև լավագույն 2-ը կմրցեն մրցաշարի գլխավոր մրցանակի համար։ Մրցաշարը կավարտվի մայիսի…



