ազդանշան

  • Վարժանքներ են իրականացվել Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում

    Վարժանքներ են իրականացվել Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում

    Հուլիսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հյատնում է, որ վարժանքներ են իրականացվել Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում։ «Արմավիրի մարզի Հայկավան համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է. ԱԻՆ ԱԻՆ փրկարարների 35,5 տոկոսն արդեն պատվաստվել է Ազդարարման արդյունքում կազմակերպվել…

  • Թել Ավիվում դարձյալ հնչել է օդային հարձակման ազդանշան

    Թել Ավիվում դարձյալ հնչել է օդային հարձակման ազդանշան

    «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Թել Ավիվում և նրա արվարձաններում դարձյալ հնչել է օդային հարձակման ազդանշան։ Մայիսի 12-ի առավոտյան Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Իսրայելի տարածքները: Առավոտյան Աշխելոնում և Գազայի հատվածին հարակից բնակավայրերում օդային հարձակման ազդանշաններ են հնչել: Ավելի վաղ հայտնել էինք, որ իսրայելական բանակի հաղորդմամբ՝ ավելի քան 1600 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել:  

  • Փորձ է արվել Հերունու աստղադիտակով ազդանշաններ գրանցել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Փորձ է արվել Հերունու աստղադիտակով ազդանշաններ գրանցել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երեկ՝ ապրիլի 13-ին, փորձարկման է ենթարկվել Հերունու ռադիօպտիկական աստղադիտակը, որի վերագործարկման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում, իսկ գործընթացը համակարգվում է «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» հիմնարկի կողմից։ Երեկվա փորձարկման պատասխանատուն հիմնարկի տեխնիկական թիմի անդամ Սուրեն Էրամջյանն էր։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։ https://www.facebook.com/HerouniUnitedSpaceCentre/videos/468296934405699/?__cft__%5B0%5D=AZUs3B1SkllQoh085cgkBG0odRBocjMpqStYkD_9xj-K4s3-h_kJcsIJ-_NK-Oxbe-Mj41yeo-Y5BYyFz4gpu_ltrR-RZMjOA5bcwPe9GH9iXJKCCYhLF6qTx7IOM1v1YwT8lO7LC7CWWPbJmb54PuCqGffBUI0dSd-LJXQ7ZssquA&__tn__=%2CO%2CP-R

  • Հանրային հեռուստաընկերության տարածքում ազդարարման էլեկտրաշչակից տեղի է ունեցել ձայնարձակում. ԱԻՆ

    Հանրային հեռուստաընկերության տարածքում ազդարարման էլեկտրաշչակից տեղի է ունեցել ձայնարձակում. ԱԻՆ

    ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարարությունը հայտարարություն է տարածել: «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Հանրային հեռուստաընկերության տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում, խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»:

  • Azat TV

    Երբ է կարելի ձայնային ազդանշան տալ. Թեմատիկ անդրադարձ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության առումով ձայնային ազդանշանների տեղին կիրառումն ուղղակի անհրաժեշտ է։ Ժամանակին ձայնային ազդանշան տալը կանխում է պատահարը՝ գրավելով երթևեկության մասնակիցների ուշադրությունը։ Արգելվում է ձայնային ազդանշան անհիմն արձակելը, ավելին՝ այն համարվում է իրավախախտում։ ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշմամբ սահմանված է, որ ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն…

  • Գնացքի արձագանքող ազդանշանը չեն լսում, ոչխարներով ընկնում են տակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Գնացքի արձագանքող ազդանշանը չեն լսում, ոչխարներով ընկնում են տակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է գնացքը արտակարգ արգելակում, քանի որ ռելսերի վրա նկատում է հովվին` իր հոտի հետ։ «Ինչքան ուզումես ասա՝ ՄԻ ԱՐԵՔ, ԱՐԱ, ՄԻ ԱՐԵՔ։ Կիլոմետրանոց գնացքը չեն տեսնում, կիլոմետրով արձագանքող ազդանշանը չեն լսում, ոչխարներով ընկնում…

  • Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկից շուրջ 5000 մարդ է տարհանվել

    Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկից շուրջ 5000 մարդ է տարհանվել

    Մոսկվայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկից ոստիկանությունը շուրջ 5000 մարդ է տարհանել։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Океания առևտրի կենտրոնի սրճարանում աշխատել է հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցելուները տարհանվել են։ Դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհի բռնկում չեն հայտնաբերել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։