աին
Սոթքում հրետակոծության հետևանքով անասնագոմ է այրվել. ԱԻՆ
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08։04-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:31-ին, մարվել՝…
Ի՞նչ եղանակ է սպասվում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը10-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արմավիրի մարզի Խոյ համայնքում գործարկվելու է շչակ
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գյումրիում շչակ է գործարկվելու Հայթաղ բնակավայրում շչակ է գործարկվելու Գործարկվելու է բնակավայրի շչակը։
Հայթաղ բնակավայրում շչակ է գործարկվելու
Սեպտեմբերի 9-ին ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Գործարկվելու են Դավթաշենի և Ներքին Սասնաշենի շչակները Գյումրիում շչակ է գործարկվելու ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08:00-ին, Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 25 փրկարար ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։ Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային…
Երիտասարդ աղջիկն իրեն ցած է նետել Հաղթանակ կամրջից
«Հաղթանակ» կամրջի արգելապատնեշից այսօր՝ սեպտեմբերի 5-ին, երիտասարդ աղջիկն իրեն ցած է նետել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։ Դեպքի վայր ժամանելուց հետո փրկարարները, բժիշկներն ու պարեկները կամրջի տակ՝ ջրի մեջ, հայտնաբերել են քաղաքացուն։ Բժիշկներն առաջին բուժօգնություն են ցույց տվել քաղաքացուն, որից հետո տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Աբովյանում բռնկված հրդեհից կա մեկ տուժած
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։…
Գործարկվելու են Դավթաշենի և Ներքին Սասնաշենի շչակները
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Դավթաշեն բնակավայրում և նույն օրը՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գյումրիում շչակ է գործարկվելու Գործարկվելու է Արագած բնակավայրի շչակը Գործարկվելու են բնակավայրերի շչակները: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
Արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 2-ին, ժամը 17։50-ին տեղեկություն է ստացել, որ Հերմոն գյուղի սկզբնամասում արջի երկու քոթոթ արգելափակվել է ժայռի ծերպի մեջ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են որ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Ըստ աղբյուրի՝ փրկարարները տեղի ուժերի հետ արջի քոթոթներին դուրս են բերել…
Հացառատ գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Սեպտեմբերի 2-ին` ժամը 10։06-ի դրությամբ, Սև սար կոչվող հանդամասում բռնկված հրդեհը ինքնամարվել է։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին` ժամը 18։08-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղի Հին Օբա կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից…
Գյումրիում շչակ է գործարկվելու
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է Շիրակի մարզի Գյումրի համայնքի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ) ՊՈԱԿ-ի շչակը: Գործարկվելու է Արագած բնակավայրի շչակը Գործարկվելու են Կապանի և Արմաշի շչակները ԱԻՆ-ից Խնդրում են չանհանգստանալ:
Շիրակի Գառնառիճ գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ
Օգոստոսի 29-ին, ժամը 15։28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնառիճ գյուղում՝ ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Խոտ գյուղում այրվել է 23 հա խոտածածկույթ Քարահունջ գյուղում այրվել է մոտ 46 հա հնձած ցորենի…
Քարահունջ գյուղում այրվել է մոտ 46 հա հնձած ցորենի արտ
Օգոստոսի 27-ին, ժամը 15:44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարահունջ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 21:30-ին։ Այրվել է մոտ 46 հա հնձած ցորենի արտ։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 7-ամյա երեխայի
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ ջրանցքում, երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Սևանում ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված հեծանվանավակ Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են . ԱԻՆ մամուլի խոսնակ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության…
ԱԻՆ-ը ամփոփում է Սուրմալուում իրականացրած աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփում է «Սուրմալու» առտևրի կենտրոնում իրականացրած աշխատանքները: «Օգոստոսի 14-23-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1388 փրկարարական ծառայող։ Կառավարությունը չի փոխհատուցի Սուրմալում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են Նրանք պատմում են փրկարարական աշխատանքների ժամանակ առաջացած…














