Քարահունջ գյուղում այրվել է մոտ 46 հա հնձած ցորենի արտ

Ամենադիտվածներ

Քարահունջ գյուղում այրվել է մոտ 46 հա հնձած ցորենի արտ

Օգոստոսի 27-ին, ժամը 15:44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարահունջ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 21:30-ին։

Այրվել է մոտ 46 հա հնձած ցորենի արտ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ