աին
Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
Պայթյունի հետևանքով զոհերից 14-ի ինքնությունը պարզվել է, անհետ կորածների թիվը դարձել է 6
Այս պահին Սուրմալու առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի, որից 14-ի ինքնությունը պարզվել է։ Այս լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Ղամբարյանը։ «Զոհերի թվում կա մեկ անչափահաս։ Երկու անհետ կորածները օտարերկրացիներ են։ Փլատակների տակ կենդանի մնացած մարդկանց գտնելու հավանականությունը նվազում է»,- ասաց նա։ Պաշտոնյան հայտնեց, որ շենքի…
Սուրմալուում պայթյունի հետևանքով կա 56 տուժած․ նոր մանրամասներ
ԱԻՆ-ը հրապարակել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով անհետ կորած քաղաքացիների նոր թիվ։ Պայթյունի հետեւանքով կա 56 տուժած, անհետ կորած են համարվում 18 քաղաքացի։ Հայտնի են Սուրմալու առևտրի կենտրոնում անհետ կորած քաղաքացիների անունները Սուրմալուում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 51-ի ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու»…
Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, որովհետև փլատակների տակ մարդիկ կան. ԱԻ նախարար
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող հրդահաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մարդկային ռեսուրսի և տեխնիկայի պակաս չեն ունեցել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն շեշտեց, որ որոնողափրկարարական աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են, մոտ մեկ ժամից տեխնիկայի համալրում կլինի: «Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ…
Հայտնի են Սուրմալու առևտրի կենտրոնում անհետ կորած քաղաքացիների անունները
ԱԻՆ 911 թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․ 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ Խաչատրյան 5․ Հարութ Գարաքյան 6․ Գագիկ Կարապետյան 7․ Արտավազդ Հայրապետյան 8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․ 9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․ 10․…
Զոհերի և վիրավորների վերաբերյալ նոր մանրամասներ Սուրմալուի պայթյունից
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին գրում է ԱԻՆ-ը։ «Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության…
Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԻՆ-ը հայտնել է, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։…
Վնասներ՝ քամու հետևանքով
Օգոստոսի 12-ին, ժամը 18։30-ից 21։05-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում, Պտղունք և Մուսալեռ գյուղերում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ։ Հրդեհ ավտոտնակի տանիքում ԱԻՆ են ահազանգել, որ ԱԺ-ում, օդանավակայանում, քաղաքապետարանում և մետրոպոլիտենի բոլոր կայարաններում պայթուցիկ սարքեր…
Գործարկվելու է Արագած բնակավայրի շչակը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք։ Մելիք բնակավայրում շչակ է գործարկվելու Գործարկվելու են Կապանի և Արմաշի շչակները Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
Փրկարարներն օգնության են հասել անտառում մոլորված աշակերտներին և նրանց ուղեկցողներին
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 8-ին, ժամը 13։08-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: ԱԻՆ են ահազանգել, որ ԱԺ-ում, օդանավակայանում, քաղաքապետարանում և մետրոպոլիտենի բոլոր կայարաններում պայթուցիկ…
Բուսաբանական այգում այրվել է մոտ 8000 քառակուսի մետր խոտածածկույթ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես արդեն հայտել էինք, այսօր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։11-ին, մարվել՝ 12։20-ին։ Այրվել է…
Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք
Օգոստոսի 4-ին` ժամը 10։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհ Ներքին Գետաշեն գյուղում ԳԱԶ-53 մակնիշի ցիստեռնում հրդեհ է բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և hրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման…
ԱԻՆ են ահազանգել, որ ԱԺ-ում, օդանավակայանում, քաղաքապետարանում և մետրոպոլիտենի բոլոր կայարաններում պայթուցիկ սարքեր կան
ՀՀ ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ տեղեկություն են ստացել տարբեր հասցեներում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ. Հայտարարության մեջ մասնավորաբար ասվում է. «Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։…
Եղանակը Հայաստանում
Ուշադրություն Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Հանրապետության տարածքում` Հուլիսի 27-ի, 30-31-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-21 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար…
Նուռնուսում այրվել է պահեստավորած 1500 հակ անասնակեր
Հուլիսի 21-ին, ժամը 17։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհ Ներքին Գետաշեն գյուղում Հրդեհ Սևան քաղաքում. այրվել է անասնակեր Հրդեհը մեկուսացվել է…















