ԱԻՆ
Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վոլգոգրադում զուգարանի թղթի պահեստ է այրվում
Վոլգոգրադում զուգարանի թղթի պահեստ է այրվում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ ներկայացուցչին: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Բռնկման պատճառները պարզվում են: Նախնական տվյալով՝ զոհեր կամ վիրավորներ չկան։



