աիպծ
Դրմբոն-Ստեփանակերտ մայրուղու վրա մեքենան գլորվել է ձորը․ կա զոհ
Օգոստոսի 10-ին ժամը 19:52-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհատվածի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ակուրա» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվել ձորը: Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարներն ը, օգնություն ցուցաբերելու նպատակով, ահազանգով մեկնել…
Ստեփանակերտում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, պոկվել են էլեկտրալարեր
Արցախի ԱԻՊԾ պաշտոնական կայքը գրում է․ Հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, մայրաքաղաքում սկսվել է հորդառատ անձրև՝ ուժեղ քամու ուղեկցությամբ: Բնակիչներից ստացվել են բազմաթիվ ահազանգեր, որոնց օպերատիվ արձագանքել են ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, ինչպես նաև ՓՈՒՎ հրշեջ-փրկարարները: Անձրևի և քամու հետևանքով Ստեփանակերտում տապալվել են ծառեր, փլվել է պատշգամբ, ջրողողվել են նկուղային հարկեր, պոկվել են էլեկտրալարեր…
Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել
Հունիսի 26-ին ժամը 17:54-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողանալիս, ջրահեղձ է եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները: Օգնության է մեկնել նաև ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը: Որոնողական…
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել
Այսօր ժամը 12:48-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը: Տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում…
Շուշիում 13-ամյա երեխան ցած է ընկել բարձրահարկ շենքից
Հունիսի 12-ին ժամը 20:05-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բարձրահարկ բնակելի շենքից ցած է ընկել (մոտ 3 մետր բարձրությունից) նշված հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն: «Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝…
Արցախի Նախագահը ներկայացրել է ԱԻՊԾ նոր տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանին: Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշեց, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԻՊԾ պաշտոնական կայքից։