fbpx
Արցախ

Ստեփանակերտում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, պոկվել են էլեկտրալարեր

Արցախի ԱԻՊԾ պաշտոնական կայքը գրում է․

Հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, մայրաքաղաքում սկսվել է հորդառատ անձրև՝ ուժեղ քամու ուղեկցությամբ:

Բնակիչներից ստացվել են բազմաթիվ ահազանգեր, որոնց օպերատիվ արձագանքել են ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, ինչպես նաև ՓՈՒՎ հրշեջ-փրկարարները:

Անձրևի և քամու հետևանքով Ստեփանակերտում տապալվել են ծառեր, փլվել է պատշգամբ, ջրողողվել են նկուղային հարկեր, պոկվել են էլեկտրալարեր և այլն: Տուժածներ չկան: Վնասի չափը ճշտվում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ