ալագյազ
Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
Կառավարության որոշմամբ, նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Որոշումն ընդունվել է Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման նպատակով։
Հակառակորդի կրակոցից զոհված Սուրեն Սաֆարյանն ընտանիքի կրտսեր որդին էր․ համայնքապետ
Երեկ՝ հակառակորդի դավադիր կրակոցից Նորաբակ գյուղի հատվածում զոհվեց 19-ամյա զամկետային զինծառայող Սուրեն Յուրիկի Սաֆարյանը։ Նահատակված հայորդու մասին մանրամասներ է ճշտել Sputnik-ը՝ զրուցելով Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի հետ։ Նշենք, որ Սաֆարյանը բնակվում էր Ալագյազ համայնքի Սադունց գյուղում։ Նշվում է, որ Սաֆարյանի ընտանիքում 5 երեխա էին՝ 2 քույր և 3 եղբայր, որոնցից ամենակրտսերը հենց ինքն…
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությու
Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Ալագյազում
Ոստիկանության Արագածի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 6-ին, ժամը 19.40-ին, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղից բերման է ենթարկվել 41-ամյա Արտակ Ա.-ն, որը 2018թ. հունիսի 18-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ՝ փետրվարի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Եղվարդի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Ճամբարակի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են…
Հանրապետությունում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները…
Վարդենյաց լեռնանցքը և Ստեփանծմինդա-Լարս ճանապարները բաց են միայն մարդատար ավտոմեքենաների համար
Հայաստանի տարածքում, դեկտեմբերի 30-ի ժամը 11:05-ի դրությամբ, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում (Լոռու մարզ), Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած…
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ փակ: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծիլքար, Ալագյազ, Ուշի, Արտաշավան գյուղերում, Մասատարա-Լանջիկ, Արթիկ-Արագած, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ և Սևանի թերկաղզուց-Դիլիջանի թունել, Սարավան-«Զանգեր», Գորիս – «Զանգեր» ավտոճանապարհներին…