fbpx
Հասարակություն

Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ՝  փետրվարի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Եղվարդի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճամբարակի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ